Շաբաթվա պլանավորման ուղեցույց

Author Հայկ Մանասյան
Արդյո՞ք աշխատանքային շաբաթը պլանավորելիս կենտրոնանում եք այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է, ցավոք ոչ միշտ է այդպես։  Արդյունավետ պլանավորման մի քանի կարևոր խորհրդով կիսվում ենք բլոգում։
Ինչպես — Սթիվեն Քովին է ասում իր հայտնի գրքում․- «Կարևոր է ոչ թե առաջնահերթություն տալ պլանավորվածին, այլ պլանավորել առաջնահերթությունները»։
Սկրանտոնի համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս, որ հստակ պլանի բացակայությունը այն հիմնական պատճառն է, որը խանգարում է, որ մարդիկ հասնեն իրենց նպատակներին:
Շաբաթվա պլանավորման այս համակարգը կօգնի Ձեզ մեկ շաբաթվա ընթացքում հասնել ավելիին, քան մարդկանց մեծ մասը կարողանում է հասնել մեկ ամսվա ընթացքում:
1.Նախ սահմանանում ենք առաջնահերթությունները: Պլանավորման սկզբնական շրջանում կիրառեք ժամանակի կառավարման Էյզենհաուերի հայտնի մատրիցան՝ առաջնահերթությունները դասակարգելու համար։
2. Առանձնացրեք Ձեր ամենալավ կենտրոնանալու ժամերը և ամենակարևոր առաջադրանքներն իրականացրեք հենց այդ ժամերին։ Cal Newport-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատանքի ընթացքում խորը կենտրոնանալու կարողությունը շատ արժեքավոր ակտիվ է, որը զգալիորեն մեծացնում է մարդու աշխատանքի արդյունավետությունը։
3. Դրեք ժամանակային սահմանափակումներ, (deadline-ներ) պլանավորված առաջադրանքների կատարման վրա։ Ըստ HBR-ի հետազոտությունների, վերջնաժամկետների սահմանումը մինչև 37%-ով նվազեցնում է ժամանակի անտեղի կորուստը։ Հավատացնում եմ Ձեզ, վերջնաժամկետի սահմանումն ավելի կնպաստի, որպեսզի Դուք կենտրոնանաք առաջնահերթ պլանավորված խնդիրների լուծման վրա:
4. Կիրառեք Պարետոյի 80/20-ի կանոնը։ Ավելի պարզեցնեմ․ Կենտրոնացեք խնդիրների այն 20%-ի վրա, որոնք կհանգեցնեն արդյունքի 80%-ի ձևավորմանը:
5. Օգտվեք Պարկինսոնի օրենքից։ Cyril Northcote Parkinson-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ ավելի կարճ/սեղմ ժամկետների սահմանումն էապես՝ մինչև 50%-ով, բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, քանի որ ժամանակի սղությունն իր հերթին օգնում է կրճատել ավելորդ քայլերը և կենտրոնանալ հիմնական գործողությունների վրա: Խորհուրդ եմ տալիս վերջնաժամկետների հետ զուգահեռ սկսեք սահմանել Պարկինսոնի օրենքը։
Ահա այն 5 օգտակար քայլերը, որոնցով արժե, որ սկսեք աշխատանքային շաբաթվա պլանավորումը։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն