Երբ շուկան լի է ինովացիաներով, շատ դժվար է պահպանել մրցակցային դիրքերը

Author Հայկ Մանասյան

Շուկայում գոյատևելու կարևոր քայլը՝ նախ սպառողի, դեռևս չբավարարված պահանջմունքների, մրցակիցներից էապես տարբերվող նոր պրոդուկտի ստեղծումն է, իսկ հետո ինովացիոն մոտեցմամբ այդ պրոդուկտը շուկա մտցնելը։
Kodak-ը չհետևեց այս ստրատեգիային և ձախողվեց՝ կատարելով դասական սխալ։ Այսպես, մինչև թվային տեսախցիկների ի հայտ գալը Kodak-ի դեղին տուփը ասոցացվում էր շուկայում առկա լավագույն ֆոտոժապավենի հետ, այն ճանաչելի էր բոլորի կողմից և Kodak ապրանքատեսակը շուկայում ակնհայտ լիդեր էր։ 2000-ականներին, երբ շուկա մուտք գործեցին թվային տեսախցիկները Kodak-ը շտապեց վազել մրցակիցների ետևից և ինքն էլ սկսեց թողարկել նույն թվային տեսախցիկներից։ Խնդիրը ոչ միայն կայանում էր նրանում, որ դա նոր պրոդուկտի փաստացի կրկնօրինակում էր, այլ նաև այն բանում, որ նոր, ինովացիոն պրոդուկտը Kodak-ը շուկա չմտցրեց ինովացիոն ստրատեգիայով։ Ընկերությունը պարզապես շարունակեց հենվել իր բրենդի շուկայական ընկալման առկա ռեսուրսի վրա։ Ավելին, Kodak-ը հավատարիմ մնալով իր նախկին մարքեթինգային ստատեգիային, նույնիսկ չփոխեց նոր պրոդուկտի վիզուալ պարամետրերը․ նա պարզապես շուկա մտավ նույնությամբ պահպանելով իր անվանումը և տուփերի դեղին գույնը։
Եվ այսպես, ի՞նչ սխալներ արեց Kodak-ը ․ առաջին՝ կրկնօրինակեց մրցակիցներին և երկրորդ՝ արդեն ռետրո դարձած ապրանքանիշի դիզայնը նա օգտագործեց նոր ժամանակաշրջանի, կարելի է ասել հեղափոխական, պրոդուկտը փաթեթավորելու համար։ Երրորդ` չկիրառեց նոր պրոդուկտով շուկա մուտ գործելու նորացված բիզնես ստրատեգիաներ։

Արդյունքում Kodak ընկերությունը ոչ գրագետ օգտվեց շուկայի ընձեռած հնարավորություններից, և որդեգրելով սխալ բիզնես և վաճառքի ստրատեգիա, իր դիրքերը զիջեց մրցակիցներին։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն