Ո՞վ էր առաջին խորհրդատվական ընկերության հիմնադիրը

Author Հայկ Մանասյան
Ո՞վ էր առաջին խորհրդատվական ընկերության հիմնադիրը։ Իրականում նա բիզնեսի մագնատ չէր, այլ, ուշադրություն` Քիմիկոս։
Հիմա ավելի մանրամասն` առաջին խորհրդատվական ընկերությունը` «Arthur D. Little»-ը հիմնադրվել է 1886 թվականին հենց այդ քիմիկոս Արթուր Դ. Լիթլի կողմից: Խնդիրների արդյունավետ լուծման իր փորձը դարձավ խորհրդատվական բիզնես մոդելի հիմք, փոխակերպեց արդյունաբերությունն ու ձևավորեց բիզնես ռազմավարությունների մշակման ապագան:
Հետաքրքիրն այն է, որ Արթուր Դ. Լիթլը գիտական ​​խնդիրներ լուծելուց զատ, ինչ-որ պահից սկսեց կիրառել նաև գիտնականի իր ​մտածելակերպը բիզնեսի առջև ծառացած ռազմավարական խնդիրները լուծելու համար: Նրա այս մոտեցումը բացեց նորանոր դռներ և դարձավ բիզնես խորհրդատվության ոլորտի հեղափոխության հիմքը:
Նրա աշխատանքն օգնեց այնպիսի ընկերությունների, ինչպիսին DuPont-ն է, հաղթահարել բիզնեսի խոչընդոտներն ու շատ կտրուկ զարգանալ։ Դ․ Լիթլի ռազմավարությունները ոչ միայն փոխեցին խորհրդատվական ոլորտը, այլև բիզնեսների ողջ մոտեցումը աճի և նորարարության ստրատեգիաներին:
Ներկայումս բիզնես աշխարհը գիտակցում է խորհրդատվական ոլորտի կարևորությունը և դա է պատճառը, որ միջազգային խորհրդատվական շուկայի արժեքը գերազանցում է 1 տրիլիոն դոլարը։ (Statista)
Ինչպես նշել է McKinsey & Company-ի հիմնադիր Ջեյմս Օ. ՄաքՔինսին. «Խորհրդատվության ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գերազանցել հաճախորդի սպասելիքները»: Ճիշտ այնպես, ինչպես Արթուր Դ. Լիթլը օգնեց DuPont-ի նման բիզնեսներին կտրուկ բարգավաճել։
Ճիշտ խորհրդատվական գործընկերը կարող է օգնել Ձեր բիզնեսին նոր բարձունքների հասնել այսօրվա մրցակցային շուկայում: Ավելին՝ ճիշտ ռազմավարությամբ և խորհրդատվական ուղղորդմամբ, Ձեր բիզնեսը կդառնա ավելի նորարար և կապահովի շահույթի կայուն աճ:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն