Ինչու՞ են բրենդները ձախողվում մարքեթինգում

Author Հայկ Մանասյան

4 հիմնական պատճառ, որոնց հետևանքով բրենդները ձախողվում են մարքեթինգում՝

1․ Դիֆերենցված չեն։ Բրենդների միայն 36%-ն է իրեն ունիկալ կերպով դիրքավորում շուկայում, մինչդեռ ըստ MarketingProfs-ի ուսումնասիրության՝ մարքեթոլոգների 86%–ը կարևորում է դիֆերենցումը։

2․Պահանջված չեն։ Չեն առաջարկում այն, ինչն իսկապես ուզում է հաճախորդը։ Ապրանքը կամ ծառայությունը պետք է հետաքրքրի հաճախորդին և ցանկություն առաջացնի գնել այն։ Ստարտափների 42%-ը ձախողվում է, քանի որ շուկայում պահանջարկ չկա: (CB Insights)

3․ Ստրատեգիա չունեն։ Առանց հստակ մարքեթինգային ստրատեգիայի բիզնեսների 45%-ը չի հասնում նպատակներին։ (Smart Circle) Ստրատեգիա կարելի է ձևավորել փորձառու մարքեթինգայինխորհրդատվության միջոցով։

4․ Ուժեղ թիմ չունեն։ Բիզնեսի հաջողության հիմնաքարը հավատարիմ և ուժեղ թիմն է։ HubSpot-ի ուսումնասիրության համաձայն մարքեթինգը տալիս է 70%-ով ավելի լավ արդյունք համագործակցող թիմի շնորհիվ:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն