Ամենահին խմիչքի ոլորտում էլ կարելի է ինովացիաներ անել

Author Հայկ Մանասյան

John և Mario Trinchero եղբայրները իմիգրանտներ էին, ովքեր 1948թ․-ին Իտալիայից ժամանեցին Նյու Յորք և գնեցին Sutter Home գինու գործարանը: Trinchero ընտանիքը կարողացավ շուրջ 7 տասնամյակի ընթացքում դիվերսիֆիկացնել իրենց բրենդը՝ անընդհատ թիրախավորելով շուկայի նոր  նիշաների։ Այսօր Trinchero Family Estates-ը աշխարհի երկրորդ ամենամեծ ընտանեկան գինու գործարանն է, իսկ Sutter Home-ը ընդամենը դրա մի ճյուղն է։

Ինչո՞ւմ է այս հաջողության գաղտնիքը: Roger Trinchero-ն, ով մի քանի տասնամյակ ղեկավարել է եղբայրներից ժառանգություն ստացած գործարանը, նշում է, որ ինքը և իր գործընկեր Bob-ը միշտ էլ իրենց առավել հարմարավետ են զգացել հենց գինու արտադրության պրոցեսում, քան աշխատասենյակում կամ ժողովների ժամանակ։ Իրենց գործունեության տարիների ողջ ընթացքում նրանք փորձարկումներ են կատարել գինիների հետ, ստացել նոր համեր, բույրեր, փնջեր և դրանք հանձնել հաճախորդների դատին։ Մի առիթով Roger-ը նշել է, որ TOP գինեգործների ամենակարևոր հատկանիշը հաճախորդին լսելն է և հասկանալը, թե ինչն է նրան գրավում։ Սա բիզնես մրցակցությունում ունի ստրատեգիական իր առանձին ուղղությունը և իրականացման տեխնիկաները: Հենց այս ստրատեգիայով առաջնորդվելով՝ 1980թ․-ին Roger-ն առաջինն էր, որ ԱՄՆ-ում վաճառքի հանեց 187մլ շշերով գինիներ։ Բանն այն է, որ նախապես իրականացված հետազոտությունները պարզել էին՝ բազմաթիվ միայնակ ապրող ամերիկացիներ վարանում էին գնել շուկայում առաջարկվող մեծ շշերով /full-sized/ գինիները։ Oգտվելով այս հնարավորությունից՝ Roger-ը որոշեց տեղծել նոր նիշային շուկա և շշալցնել գինի մեկ անձի չափաբաժնով։ Այսօր ԱՄՆ-ում 187մլ շշերով գինիների վաճառքի կեսից ավելին պատկանում է Sutter Home-ին։ Սա մի ցայտուն ապացույց է, որ բիզնեսում պետք է հիմնականում մրցակցել ԽԵԼԱՑԻ ստրատեգիաներով, այլ ոչ թե գնային մանիպուլյացիաներով և այլ անարդյունավետ մեթոդներով:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն