ԲԻԶՆԵՍԻ SMART
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Բիզնես սեփականատերերի և ղեկավարների համար մշակված կիրառական դասընթաց, որը սովորեցնում է բիզնեսը կառավարել ոչ թե ինտուիցիայով, այլ հստակ նպատակներով, ճիշտ մարդկանցով, չափելի պրոցեսներով և վերահսկելի արդյունքներով։ 

Ժամանակակից բիզնեսում այլևս բավարար չէ պարզապես ունենալ լավ ապրանք, ակտիվ վաճառք կամ փորձառու թիմ։ Աճող ընկերությանը անհրաժեշտ է կառավարման համակարգ, որտեղ սեփականատերը չի խրվում ամենօրյա մանր խնդիրների մեջ, թիմը գործում է հստակ պատասխանատվությամբ, իսկ բիզնեսի զարգացումը դառնում է ոչ թե պատահականություն, այլ պլանավորված և վերահսկվող գործընթաց։

Բիզնեսի SMART կառավարում դասընթացը կօգնի Ձեզ կառուցել բիզնեսի կառավարման մտածողություն, համակարգ և գործիքակազմ:

Մասնակցության
պայմաններ

Կառավարեք բիզնեսը ոչ թե օրվա խնդիրներով, այլ համակարգով

Շատ բիզնեսներ աճի որոշակի փուլից հետո սկսում են բախվել նույն խնդիրներին․ սեփականատերը մշտապես զբաղված է օպերացիոն հարցերով, աշխատակիցները սպասում են ղեկավարի որոշումներին, պրոցեսները կախված են մարդկանցից, վաճառքները անկայուն են, ֆինանսները չեն տալիս ամբողջական պատկեր, իսկ վերահսկումը կատարվում է ուշացած կամ ոչ համակարգային։ Այդ պահին բիզնեսը կարիք ունի ոչ թե պարզապես ավելի շատ աշխատանքի, այլ ավելի խելացի կառավարման։

Ու՞մ համար է դասընթացը

Ի՞նչ ենք սովորելու

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորենք բիզնեսը կառավարել SMART տրամաբանությամբ։ Մենք կքննարկենք բիզնեսի կառավարման հիմնական ուղղությունները՝ անձնակազմի կառավարումը, պրոցեսների կառուցումը, և ֆինանսական վերահսկողությունը։ Դասընթացը կառուցված է ոչ միայն տեսական գիտելիքների, այլ նաև գործնական աշխատանքի վրա։ Յուրաքանչյուր մոդուլում մասնակիցները կաշխատեն իրական բիզնես իրավիճակների, վարժությունների, քննարկումների և գործիքների հետ, որոնք հնարավոր է կիրառել սեփական բիզնեսում անմիջապես դասընթացից հետո։

Դասավանդվելու է 6 հիմնական մոդուլ

Բիզնեսը որպես համակարգ

Ինչու՞ են բիզնեսները ժամանակի ընթացքում դառնում անկառավարելի
Բիզնեսի հիմնական առանցքները՝ անձնակազմ, պրոցեսներ, ֆինանսներ
Զբաղվածություն vs իրական կառավարում

Սեփականատիրոջ դերը բիզնեսում

Սեփականատեր, տնօրեն, մենեջեր․ դերերի տարբերությունը
Ինչու՞ է սեփականատերը հաճախ դառնում բիզնեսի «խցանման կետ»
Ի՞նչը պահել վերահսկողության տակ, իսկ ի՞նչը փոխանցել թիմին

Անձնակազմի կառավարում

Կազմակերպական կառուցվածք և դերերի հստակեցում
Պարտականությունների և պատասխանատվության ճիշտ բաշխում
Աշխատակիցների արդյունավետություն` KPI, կարգապահություն և մոտիվացիա

Պրոցեսների կառավարում

Ինչու՞ են նույն աշխատանքը տարբեր մարդիկ անում տարբեր կերպ
Բիզնես պրոցեսների քարտեզագրում և «պրոցեսային փոսերի» բացահայտում
Որակի օպտիմիլացման JIT, KAIZEN և KANBAN մոդելներ

Ֆինանսների կառավարում

Շահույթ, մարժա և դրամական հոսք․ տարբերությունները
Ինչու՞ մեծ վաճառքը միշտ չէ, որ նշանակում է լավ բիզնես
Ծախսերի կառուցվածք, բյուջե և ֆինանսական վերահսկողություն

KPI և վերահսկման համակարգ

Ինչու՞ չի կարելի կառավարել այն, ինչը չի չափվում
KPI-ների ճիշտ ընտրություն բիզնեսի տարբեր ուղղությունների համար
Ինչպես KPI-ն դարձնել ոչ թե պատժի, այլ կառավարման գործիք

SMART բիզնես մենեջմենթ դասընթաց

Գիտե՞ք, թե ինչու է, որ

Իսկ ի՞նչ կլինի, եթե շարունակեք ․․․

Կսովորեք այն կառավարումը, որն օգնում է բիզնեսին դառնալ ավելի

Շահութաբեր

Դինամիկ

Առաջանցիկ

Մրցունակ

Արդյունավետ

Նորարական

Կարծիքներ

Մասնակից կազմակերպություններ

Դպրոցի մյուս կուրսերը

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն