Բիզնես Կրթություն

Ցանկանում եք իմանալ թե ինչպես կարելի է փոխել բիզնեսի զարգացման ուղղությունը, նորարարրություններ անել, մոտիվացնել թիմերը, օպտիմիզացնել բիզնես պրոցեսները, ավելացնել վաճառքները և մշակել աճի ստրատեգիանե՞ր։
Հզորացրե՛ք Ձեր  բիզնեսի շարժիչը, գրանցվեք մեր կրթական ծրագրերին հիմա և աճեցրե՛ք Ձեր բիզնեսը։

Մեր բիզնես կրթական ծրագրերը տալիս են խորը մասնագիտացված բիզնես գիտելիքներ։

Բիզնես Կրթություն

Ամրացրեք բիզնեսի կարողությունները

Որքա՞ն հաճախ եք թարմացնում և բարելավում Ձեր կամ Ձեր բիզնեսի կարողությունները, գիտելիքները և հմտությունները։ Բոլոր հաջողակ ընկորությունները գիտեն, որ իրենց ամենակարևոր ակտիվը հենց մարդկային ռեսուրսներն են։ Միևնույն ժամանակ անձնակազմի ոչ կոմպետենտ լինելը և հնացած մեթոդներով աշխատելը խոչընդոտում է բիզնեսի աճին, թույլ չի տալիս հասնել սահմանված բիզնես-նպատակներին և հաղթել մրցակիցներին։ Շուկայում առաջատար լինելու և հաճախորդների բավարարվածությունը բարձր պահելու համար անհրաժեշտ է շարունակ թարմացնել կիրառվող գործիքակազմերը և գիտելիքները։ Կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս բացահայտել կատարողականի թույլ կողմերը, փակել գիտելիքների առկա ճեղքվածքները և ընդլայնել բիզնեսի կարողությունները։ Շուկաները շատ արագ են փոխվում․ այն, ինչ դեռևս երեկ աշխատում էր, վաղը չի աշխատելու։
Առանց գիտելիքների թարմացման Դուք դուրս կմնաք մրցակցությունից։ Հնացած կրթությունը վաղուց չի տալիս պրոֆեսիոնալին անհրաժեշտ կարողությունները։ Դուք պրակտիկայի հետ սերտ կապակացված համարժեք գիտելիքի կարիք ունեք։ 

Play Video

Դիտեք տեսանյութերը

Պրոֆեսիոնալ վաճառքի դասընթաց
Դիֆերենցող մարքեթինգի դասընթաց
Բիզնես բանակցություններ դասընթաց
Synchrone մարքեթինգ
SMART Վաճառքներ #1 սեմինար
Վաճառելու Արվեստը սեմինար #1
Neuro ՎԱՃԱՌՔ սեմինար
ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ԱՃԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՌԵՍՈՒՐՍԸ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է
SMART բիզնես մենեջմենթ դասընթաց

Կրթական ծրագրերի արդյունքներում

Փակում եք հմտությունների ճեղքվածքը

Բիզնեսի զարգացումը նոր և ավելի խորքային հմտություններ և գիտելիքներ է պահանջում։ Պրոգրեսիվ ընկերությունները շարունակ կրթում են իրենց աշխատակիցներին, որպեսզի փակեն հմտությունների առկա ճեղքվածքները, կարողանան առաջ անցնել մրցակիցներից և բավարարել շուկայի պահանջները։

Բարձրացնում եք արդյունավետությունը

Թրեյնինգների արդյունքում աշխատակիցներն ավելի լավ են ներգրավվում իրենց ամենօրյա խնդիրների լուծման մեջ, գրագետ են կառավարում իրենց ժամանակը, կենտրոնանում են կարևոր և արժեք ստեղծող անելիքների վրա, ինչը շեշտակի բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը և գնորդների բավարարվածությունը։

Դուրս եք գալիս լճացումից

Բիզնեսի աճի առանցքային խոչընդոտներից մեկը աշխատակիցների լճացումն է և շարունակ հին մեթոդներով աշխատելը։ Կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս աշխատակիցներին նոր տեսանկյունից նայել իրենց աշխատանքին և խնդիրներին, ինչպես նաև զինում են նոր և պրակտիկ գործիքակազմերով։

Կարծիքներ