Neuro Վաճառք

 Neuro-վաճառքը դասական վաճառքից տարբերվում է նրանով, որ կենտրոնանում է ոչ թե գնորդի գիտակցության, այլ նրա ենթագիտակցության վրա։ ​ Այնուամենայնիվ գնորդի ենթագիտակցական ցանկացած որոշում ունի գիտական բացատրություն։

Neuro-Վաճառք սեմինարը տալիս է գնորդի որոշումներ կայացնելու պրոցեսի և տվյալ գնորդի հետ աշխատելու համարժեք վաճառքային ստրատեգիա ընտրելու հիմնավորված գիտական մոտեցումները։

Մասնակցության պայմաններ

Բիզնեսն ապրում կամ մահանում է հաճախորդների հետ շփումների ընթացքում

Առօրյայում Դուք հաճախ շփվում եք այնպիսի գնորդների հետ, ովքեր ենթադրում են, որ արդեն գիտեն՝ ինչ եք ասելու։ Ավելին, նրանք հաճախ կարծում են, որ չունեն Ձեր պրոդուկտի կամ ծառայության կարիքը և գնորդի մտքում Դուք դառնում եք հերթական ընկերությունը կամ վաճառողը, ով պարզապես փորձում է գումար աշխատել։ Արդյունքում Դուք կորցնում եք նրա վստահությունը և անտեղի վատնում եք Ձեր ժամանակը։

NeuroՎաճառք սեմինար

Ու՞մ համար է սեմինարը

Քննարկելու ենք

Նեյրո-վաճառքի գործիքներն ու կիրառման մեթոդները

Տրամաբանական և էմոցիոնալ վաճառքի տեխնիկաները

Գնորդի առարկությունները կանխարգելելու մեթոդները

Դասավանդվելու է 6 մոդուլ

— Նեյրոգիտությունից նեյրովաճառք
— 3 Ուղեղներ․ որո՞նք են դրանք

— Հաճախորդի 7 վախերը
— Վաճառողի 7 սխալները

— Հաճախորդի վարքագծային մոդելը
— Ինչպե՞ս է հաճախորդի ուղեղը ֆիլտրում Ձեր խոսքերը

— Գնման որոշման ալգորիթմը
— Վստահության բանաձևը

— Մարմնի լեզուն և նեյրովաճառքը
— Նեյրո-հարցեր տալու ալգորիթմը

— Նեյրովաճառքի 7 խթանիչներ
— 7 նեյրո-խորհուրդներ

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԸ

01

Ինչպե՞ս անել, որ գնորդները վստահեն Ձեզ։

02

Ինչպե՞ս խթանել, որ նրանք օգտվեն Ձեր պրոդուկտից։

03

Ինչպե՞ս «օգտագործել» գնորդի ուղեղը։

Մշակողն ու վարողը

Հայկ Մանասյանը բիզնեսի աճի ճարտարապետ է, վաճառքների էքսպերտ, փորձառու թրեյներ։ Հանդիսանում է Manassian Group բիզնես խորհրդատվական և կրթական կենտրոնի հիմնադիրը: Հեղինակել և իրականացրել է կառավարման, մարքեթինգի և վաճառքի թեմաներով բազմաթիվ սեմինարներ, բիզնես պրակտիկումներ, կորպորատիվ թրեյնինգներ։ Պրակտիկ բիզնեսի մեջ է ավելի քան 25 տարի և ղեկավար դիրքեր է զբաղեցրել մի շարք տեղական և միջազգային ընկերություններում ու անձամբ բազմաթիվ խոշոր վաճառքի պայմանագրեր կնքել խոշորագույն ընկերությունների հետ։ 

ՆեյրոՎաճառք - սեմինար
Neuro ՎԱՃԱՌՔ սեմինար
89%

Ոչ կոմպետենտ վաճառողների աշխատանքը 89% դեպքերում  դառնում է ժամանակի անօգուտ կորուստ։

17%

Որոշումների 17%-ն է միայն, որ մարդիկ կայացնում են գիտակցաբար։

63%

Գնորդների 63%-ը պետք է 3-5 անգամ լսի Ձեր պնդումները, որպեսզի վստահի ու հավատա Ձեզ։

Մասնակից կազմակերպություններ

Կարծիքներ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն