Շատ շնորհակալ եմ պրոդուկտիվ դասերի համար: Հասկանալի խոսք, անհատական վերաբերմունք : Ֆինբանկի բոլոր աշխատակիցները ավելի շատ գրագիտություն ստացան:
Կոնֆլիկտներն անխուսափելի են ցանկացած աշխատավայրում։ Աշխատանքային տարաձայնությունները, բնավորությունների բախումներն ու ոչ արդյունավետ հաղորդակցությունը կարող են բացասաբար ազդել ամբողջ թիմի մոտիվացիայի և կատարողականի վրա։ Այսօրվա արագ զարգացող բիզնես միջավայրում կոնֆլիկտների կառավարումը պարտադիր ունակություն է բոլոր աշխատակիցների, հատկապես ավագ ղեկավարության համար։ Այս վարպետության դասի ընթացքում կուսումնասիրենք այնպիսի ստրատեգիաներ ու տակտիկաներ, որոնք օգնում են հաղթահարել կոնֆլիկտներն ու, ինչու ոչ, վերածել դրանք նոր հնարավորությունների։
Այս վարպետության դասի ընթացքում կուսումնասիրենք՝ ի՞նչ է կոնֆլիկտը և ինչպե՞ս պետք է վարպետորել լուծել կոնֆլիկտային իրավիճակները։ Կքննարկենք կոնֆլիկտների հիմնական պատճառներն ու կանխարգելման ուղիները։ Կուսումնասիրենք կոնֆլիկտները հաղթահարելու արդյունավետ ստրատեգիաներն ու կքննարկենք՝ ինչպե՞ս է հնարավոր կոնֆլիկտները վերածել աճի հնարավորության ակտիվ լսելու, խնդիրը երկու կողմի տեսանկյունից դիտարկելու և էմոցիոնալ ինտելեկտի միջոցով։
Ընկերությունները, որոնք իրականացնում են կոնֆլիկտների կառավարման թրեյնինգներ կազմակերպության ներսում, նշել են, որ աշխատակիցների հոսունությունը նվազել է 34%-ով։
Բիզնեսների 79%-ը նշել է, որ կոնֆլիկտների կառավարման թեմայով վարպետության դասը նպաստել է նաև հաճախորդների բավարարվածությանը։
Մատրիցային կառուցվածքով աշխատող բիզնեսները նշել են, որ նվազող կոնֆլիկտների շնորհիվ 51%-ով աճել է թիմի կատարողականը։
Շատ շնորհակալ եմ պրոդուկտիվ դասերի համար: Հասկանալի խոսք, անհատական վերաբերմունք : Ֆինբանկի բոլոր աշխատակիցները ավելի շատ գրագիտություն ստացան:
Փոխտնօրեն
Բիզնես-պրակտիկումը ինձ վրա բավականին լավ տպավորություն թողեց և նոր գաղափարներով հարստացրեց: Գտնում եմ, որ նման բարձր որակի դասընթացներ պետք է հաճախակի կազմակերպվեն։
Ռեգիոնալ վաճառքների ղեկավար
Որպես վաճառող փոփոխությունները հետագայում ակնհայտ կլինեն, այն գիտելիքները, որ ձեռք բերեցինք այս ամբողջ ընթացքում, շատ օգտակար կլինեն հետագայում վաճառք կատարելիս:
Շուկայի զարգացման պատասխանատու
Անչափ հաճելի է աշխատել և համագործակցել նման բանիմաց մարդու հետ: Այս դասընթացը շատ կարևոր նշանակություն կունենա մեր աշխատանքում:
Մենեջեր
Շնորհակալ ենք լավ վերաբերմունքի համար։ Պրն Մանասյանը մեր հանդեպ եղել է լսող, գնահատող և աջակցող։ Որպես մասնագետ գնահատում եմ 10-ից 10։
.
Ձեր սեմինարից հետո հասկացա, որ դեռ ոչինչ չգիտեմ և թե որքան շատ բան սովորեցի Ձեզանից: Շնորհակալ եմ վերլուծական, կարևոր, թանկ և ուսուցողական սեմինարի համար:
Մեդիա մարքեթոլոգ
Կարծիքս շատ դրական է: Ստացա գիտելիքներ և ճիշտ կառավարման ֆունկցիաներ՝ կիրթ մենեջերին վայել:
Մենեջեր
Դասընթացը լավն էր, բովանդակային: Մատուցման լեզուն մատչելի էր: Սուրճի ընդմիջումները տեղին էին: Գործիքները շատ հստակ էին ու մատչելի․ չեմ հանդիպել ոչ մի կառավարման դասընթացում:
Մենեջեր
Շատ անհրաժեշտ դասընթաց է բոլոր ղեկավարների համար: Բարձր մակարդակով է կազմակերպված: Ես խորհուրդ կտամ իմ մտերիմներին:
Տնօրեն
Շատ հետաքրքիր և գիտելիքներով լի դասընթաց էր։ Սովորեցինք շատ հետաքրքիր գործիքներ, որոնք վստահ եմ մեզ կօգնեն հետագա աշխատանքի ընթացքում։
Վաճառքի տնօրեն
Հայկ Մանասյանի թրեյնինգներին պարբերաբար այցելություններն ամբողջությամբ փոխում են վաճառքների իրականացմանը ձևը և դա իր բարենպաստ ազդեցությունն է թողնում իմ բիզնեսի ամբողջական կառուցվածքի վրա:
Հիմնադիր
Մասնակցելով այս դասընթացին, հասկացա, որ գրեթե բան չգիտեմ, կամ եթե նույնիսկ ինչ-որ բան գիտեմ, ճիշտ չեմ կիրառում պրակտիկայում: 2 ամսվա ընթացքում սովորել եմ մտածել, համոզված եմ շատ բան կփոխեմ իմ կյանքում:
Վաճառքի տնօրեն
Շատ ցանկալի է, որ հենց Ձեր մասնակցությամբ պարբերաբար դասընթացներ ունենանք: Բավականին խորն էիք ուսումնասիրել կազմակերպությունը: Ըստ իս, դասընթացը կունենա իր խոր ազդեցությունը։
.
Թրեյնինգի նյութը հետաքրքիր էր։ Առկա էին տարբեր մեթոդներ, ներկայացնում էին պրակտիկ օրինակներ։ Պրն Մանասյանը նյութը մատուցեց հասկանալի, հարցերի միջոցով պարզաբանեցինք առաջացած հարցերը։
.
Անչափ շնորհակալ ենք Ձեզ Ձեր տված դասերի և խորհուրդների համար։ Այն ինչ Դուք սովորեցրիք մի ողջ կյանքի համար է։ Ձեր ամեն մի բառը մի թաքուն իմաստ ունի։ Կփորձեմ հետևել Ձեր տված յուրաքանչյուր խորհուրդին և այս գիտելիքները հմտություններ։
Մենեջեր
Շատ տպավորված եմ Ձեր վարած գրագետ, ադեկվատ, պրոֆեսիոնալ դասընթացով։ Բավականին ծավալուն և արժեքավոր ինֆորմացիա կարողացաք փոխանցել մեզ այս կարճ ժամանակահատվածում։
.