Պարոն Մանասյան շնորհակալ եմ տրված գիտելիքների համար։ Կարճ ժամանակում նոր «տեխնոլորգիա» սովորեցի, կփորձեմ օգտագործել իմ աշխատանքային պրոցեսում։
Ղեկավարի լիդերայնության հմտությունները բիզնեսը հաջողության տանող շարժիչ ուժն է։ Լավ լիդերը մոտիվացնում է և ոգեշնչում է անձնակազմին իր տեսլականով ու ուղղորդում նրանց ճգնաժամերի ժամանակ իր հմտությունների և վճռականության շնորհիվ։ Լիդերայնության զարգացման վերաբերյալ այս վարպետության դասը ներկայացնում է այնպիսի ստրատեգիաներ, տակտիկաներ ու տեխնիկաներ, որոնք կօգնել հասկանալ՝ ո՞վ է բացառիկ լավ լիդերը և ինչպե՞ս կարող եք հասնել դրան։
Վարպետության դասի ընթացքում ուսումնասիրելու ենք լիդերայնության կարևոր էլեմենտները ու քննարկելու լիդերայնության ոճերը։ Սովորելու ենք արդյունավետ հաղորդակցվելու, ակտիվ լսելու ու ճիշտ որոշումների կայացնելու ստրատեգիաները։ Նաև քննարկելու ենք, թե ինչպես պետք է խրախուսել աճի մտածելակերպն ու նպաստել աշխատակիցների բարձր կատարողականին։ Այս վարպետության դասի շրջանակներում սահմանելու ենք, թե ինչպես պետք է առաջնորդել ողջ կազմակերպությունը տեսլականի, նպատակների ու նվիրման շուրջ։
Լիդերայնության զարգացման թեմայով թրեյնինգի մասնակցողների 88%-ը նշել է, որ կիրառելով քննարկված ստրատեգիաները՝ բարելավվել է աշխատակիցների հետ հարաբերությունները։
Կազմակերպութունները, որոնք ուղարկել էին իրենց ղեկավարներին լիդերայնության վարպետության դասի, նշել են, որ աշխատակիցների գոհունակցության միավորը աճել է 27%-ով։
B2B բիզնեսների սուպերվայզերների 75%-ը նշել է, որ թիմի կատարողականը շարունակաբար աճում է իրակավիճակին համապատասխան լիդերայնության ոճ կիրառելու շնորհիվ։
Պարոն Մանասյան շնորհակալ եմ տրված գիտելիքների համար։ Կարճ ժամանակում նոր «տեխնոլորգիա» սովորեցի, կփորձեմ օգտագործել իմ աշխատանքային պրոցեսում։
Գործակալ
Մենք ստացանք գիտելիքներ, որոնք այսօր իրագործում ենք, որը շատ օգուտ է տվել մեր առօրյա աշխատանքին: Շնորհակալություն պրն. Մանասյանին մեզ հետ անկեղծ լինելու և բավականին գիտելիքներ տալու համար:
.
Ես սկսեցի ավելի լուրջ վերաբերվել վաճառքին, քանի որ սովորեցի գրեթե բոլոր կարևոր մանրուքները։ Սովորեցի հաճախորդին ճիշտ մոտենալու և նրա խնդիրներին ճիշտ լուծումներ տալու արվեստը։ Եվ սովորեցի լինել ավելի ազնիվ վաճառքի մեջ։
Վաճառող-խորհրդատու
Ստացա դրական էմոցիաներ։ Անցածը կորդինացնելու, ճիշտ հիմքի վրա դնելու լուրջ դասընթնացներ էին։
Մենեջեր
Ունենալով երկար տարիների փորձ այս ոլորտում, դասերի օգնությամբ ազատվեցի այն սխալներից, որոնք մինչ այժմ արել եմ վաճառքի ընթացքում:
Մենեջեր
Պրն․ Մանասյանը յուրաքանչյուրիս ցուցաբերել է անհատական մոտեցում, պրոֆեսիոնալիզմ ու վաճառքային յուրաքանչյուր մանրուքով օժտել է մեզ։
.
Հետաքրքիր, բազմաբովանդակ դասընթաց էր, որի ընթացքում ստացանք արդյունավետ և օգտակար գիտելիքներ և գործիքներ բիզնեսում կիրառելու համար: Շնորհակալություն բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Գլխավոր տնօրեն
Դասերն ընթանում էին շատ դինամիկ և արդյունավետ։ Պարոն Մանասյանը՝ իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողանում է կարճ ժամանակում լիարժեք սովորեցնել թե ինչպես ճիշտ վաճառել։
Կոմերցիոն տնօրեն
Հաճախելով այս դասընթացներին, հասկացա, որ վաճառելիս որոշ գործողություններ ճիշտ հերթականությամբ չեմ անում, իսկ այսուհետ կաշխատեմ ավելի արդյունավետ և պրոֆեսիոնալ:
Մենեջեր
Ես շատ շնորհակալ եմ պարոն Մանասյանին։ Նրա շնորհիվ մենք ստացանք սպասարկման ոլորտի վերաբերյալ բավարար գիտելիքներ։ Կփորձենք կիրառել այս ամենն աշխատանքի մեջ։
Վաճառքի մասնագետ
Սեմինարի ընթացքում սովորեցի բավականին շատ կարևոր ու նոր գիտելիքներ կապված վաճառքի և դրա գործիքների մասին: Եվս մեկ անգամ համոզվելով, որ վաճառքը արվեստ է:
Կոմերցիոն տնօրեն
Կարծիքս շատ դրական է մեր ունեցած դասընթացի վերաբերյալ։ Ստացա շատ պետքական գործիքներ գործս շատ ավելի արդյունավետ ու ավելի արագ անելու համար։
Գործակալ
Ցանկացած անձ որակով վաճառք իրականացնելու համար պետք է ստանա այս կրթությունը։ Կարևոր հանգամանքներից մեկը՝ դասընթացը կիրառելի է և ախատանքի մեջ և դրանից դուրս։
Խնդրահարույց վարկերի մասնագետ
Սովորեցի բարձրակարգ և պրոֆեսիոնալ սպասարկման մեխանիզմները: Սովորեցի արժևորել ապրանքը և ճիշտ ներկայացնել գնորդին:
Մենեջեր
Սովորելու, կրթվելու մթնոլորտը նպաստում է նորը վերցնելուն: Իսկ ամենակարևորը նորի մատուցումը արվում է շատ թեթև և ընկալելի ֆորմատով:
Տնօրեն
Շնորհակալ ենք լավ առաջարկությունների համար լավ գիտելիքներ փոխանցելու համար։
Մարզերի վաճառքի մենեջեր