Սկզբնական շրջանում Khan Academy-ի հիմնադիր Sal Khan-ը ընդամնեը ուսուցանում էր իր զարմիկներին: Սակայն ընթացքում կասկածելի մեկնաբանություն է ստանում: Անձնապես հանդիպելու փոխարեն, իր զարմիկները նախընտրում էին տեսնել նրան օնլայն: Sal Khan-ը սկսում է օնլայն դասընթացներ պատրաստել և ժամանակի ընթացքում որոշում էայն տարածել YouTube-ով որպեսզի ավելի շատ մարդ կարողանա օգտվել 10 րոպեանոց ուսուցողական հոլովակներից: Հիմնական աշխատանքին զուգահեռ զարգացնելով այս գաղափարը նա ի վերջո հեռանում է աշխատանքից և կենտրոնանում Khan Academy-ին ստեղծելու վրա: Հետագայում նա կազմեց 200-ից ավել տարբեր բնագավառների փորձագետներով խումբ, որն էլ օգնեց Khan Academy-ին վերածվելու էլ ավելի պրոֆեսիոնալ հարթակի:
Այժմ Khan Academy-ին առաջարկում է 1 միլիարդից ավել դասընթաց որից ամեն ամիս օգտվում է մոտ 40 միլիոն ուսանող և 2 միլիոն ուսուցիչ: Հաջողության մեխանիզմը պարզ է. «Հարկավոր է ունենալ այնպիսի գաղափար, որը իրագործման դեպքում օգտակար կլինի բոլորի համար»