Մտքեր Մանասյանից

«Վաճառքն է բիզնեսի «աստվածը» չկա՞ վաճառք, ուրեմն չկա նաև բիզնես»։

Յուրաքանչյուր բիզնես վերջին հաշվով նմանվում է իր սեփականատիրոջը։

Մարքեթինգի հիմնական նպատակը պետք է լինի Ձեր բրենդի նկատելի դրական դիֆերենցումը․ մնացածն ավելորդ ու անօգուտ ծախսեր են։

Մարքեթինգի հիմնական նպատակը պետք է լինի Ձեր բրենդի նկատելի դրական դիֆերենցումը․ մնացածն ավելորդ ու անօգուտ ծախսեր են։

Դու չունես մրցակիցներ, քանի դեռ ինքդ չես գտնում, որ նրանք քեզ կից են, և քանի դեռ ինքդ էլ չես որոշել, որ պետք է մրցես նրանց հետ։

Քո ամենադաժան և ամենակարևոր մրցակիցը պետք է լինես դու ինքդ, քո այսօրը պետք է մրցի քո երեկվա հետ։

Եթե «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենաս, որ քեզ հետ վարվեն» ոսկե կանոնը, նաև բիզնես վարելու ոսկե կանոնը լինի, ապա Ձեր բիզնեսում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մնացածը սովորելու հարց է։