ՅՈՒՆԻՓԵՔ ԳՐՈՒՊ

Տնտեսական ապրանքներ ներմուծող և արտադրող ընկերություն է։ Այն աշխատում է սուպերմարկետների, ռեստորանների, հյուրանոցների, արտադրամասերի, գրասենյակների և այլ սպասարկման կետերի համար։
Առաջին համագործակցության ընթացքում կազմակերպել ենք 2-ամսյա կորպորատիվ թրեյնինգ «Արդյունավետ վաճառքի հմտություններ» թեմայով։ Կորպորատիվ թրեյնինգի արդյունքը տեսնելով՝ կազմակերպության ղեկավարները որոշել են շարունակել համագործակցությունը, ըստ որի իրականացրել ենք 6-ամսյա կորպորատիվ թրեյնինգներ։ Թրեյնինգային ծրագրերից առաջինը նախատեսված էր թիմ լիդերների համար, որի ընթացքում քննարկել ենք, թե ինչպես պետք է պլանավորել վաճառքները, կազմակերպել ու վերահսկել թիմի վաճառքի մենեջերների աշխատանքը։ Երկրորդ թրեյնինգային ծրագիրը մշակվել էր և՛ թիմ լիդերների, և՛ վաճառքի մենեջերների համար, որի ժամանակ ուսումնասիրել ենք վաճառքի ողջ պրոցեսն ու աշխատող վաճառքային տեխնիկաները։ 6-ամսյա կորպորատիվ թրեյնինգների ավարտից հետո որոշել ենք շարունակել այս 2 կորպորատիվ ծրագրերը ևս 4 ամսով։

Գործընկերոջ կարծիքը

Մանասյան գրուպի կորպորատիվ թրեյնինգների շնորհիվ գրանցել ենք տեսանալի բարելավումներ վաճառքի բաժնում։ Ծրագրերի ավարտից հետո գերազանցել ենք վաճառքի նպատակները ու նկատել ենք  կլիենտի գոհունակության զգալի փոփոխություններ։
Կարեն Աբրահամյան 
Համահիմնադիր

Նմանատիպ կորպորատիվ թրեյնինգներ

ՆԱՆՈՐ ԹԱՆԳՈՒԿԵԱՆ PMU ԱԿԱԴԵՄԻԱ

Պերմանենտ մեյքափի ծառայություններ մատուցող ընկերություն է, որի թիմի համար կազմակերպել ենք հաճախորդների սպասարկում թեմայով 24-ժամյա կորպորատիվ թրեյնինգային մոդուլներ։

360 ՇԻՆԲԱԶԱ

Զբաղվում է շինարարական և վերանորոգման պարագաների ներմուծմամբ ու վաճառքով։ Ընկերության վաճառքի մասնագետների համար կազմակերպել ենք «Արդյունավետ վաճառքներ» կորպորատիվ վերապատրաստման մոդուլները, որի նպատակն էր բարելավել աշխատակիցների վաճառքի հմտությունները։