Հակիրճ նկարագրություն
Բանավոր խոսքի շնորհիվ կատարվում է վաճառքների 19%-ը և ազդեցություն է թողնոմ հաճախորդների 90%-ի վրա։ Բոլորն էլ կայացնում են գնում կատարելու իրենց որոշումը ընկերների կամ ծանոթների խորհուրդների հիման վրա։ Բայց ընկերությունների միայն 1%-ն է մշակում հաճախորդների հետ զրույցներ սկսելու ստրատեգիաներ: Վաճառքի և սպասարկման մասնագետները պետք է գտնեն այն տարբերվող ստրատեգիան, որը կօգնի գերազանցել հաճախորդների ակնկալիքները։ Այս գրքում քննարկում ենք
— Ինչու՞ և ինչպե՞ս են հաճախորդները խոսում
— Ավելի քան 30 քեյսերի քննարկումներ
— 4-5-6 մեթոդը
Հաճախորդները խոսում են այն ամենի մասին, ինչ տարբերվում է և անտեսում են այն, ինչը կարող են տեսնել ամենուր։ Այդ իսկ պատճառով, հեղինակներն առաջարկում են ոչ միայն տարբերվել, այլ նաև ներկայացնում անհրաժեշտ ալգորիթմը։
Հեղինակի մասին
Ջեյ Բաերը ձեռնարկատեր է, 6 ամենավաճառվող գրքերի հեղինակ և հինգ միլիոնավոր դոլար արժողությամբ ընկերությունների հիմնադիր։ Նա Convince & Convert մարքեթինգային խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, որը խթանում է աշխարհի ամենահայտնի բրենդների աճը: Նա Hall of Fame-ի գլխավոր խոսնակն է։
Դանիել Լեմինը Fortune 500 հայտնի ընկերությունների խորհրդատուն է, հրապարակախոս և Convince & Convert-ի վերլուծաբանը: Նա օգնում է բրենդներին ու ղեկավարներին առաջխաղացնել և «պաշտպանել» բրենդի թվային հեղինակությունը։
Լեզու Տևողություն
Ռուսերեն 6։14։11