Հայկ Մանասյանի շնորհիվ ունեցա համարձակություն բացահայտել, ընդունել և ավելին՝ բարձրաձայնել սխալներս և դուրս գալ «կոմֆորտ զոնայից»: Ստացա համապատասխան արձագանքներ և ուղղորդում: Նման հանդիպումները շատ կարևոր են և մոտիվացնող:
Անընդհատ աճող շուկայում Ձեր պրոդուկտը դիֆերենցելը մեծ մարտահրավեր է: Պարզապես ցածի գին առաջարկելը հազվադեպ է, որ տալիս է մրցակցային առավելություն: Այս կորպորատիվ թրեյնինգային մոդուլները կտան Ձեր վաճառքի թիմին այնպիսի ստրատեգիաներ, որոնք կօգնեն վաճառել Ձեր մրցակիցներից թանկ «պրեմիում» գնով` առանց կորցնելու շուկայական մասնաբաժինը։ Քննարկելու ենք նաև, թե ինչպե՞ս պետք է ներկայացնել առաջարկը Ձեր «իդեալական» կլիենտին ու դիրքավորել այն որպես նախընտրելի տարբերակ։ Այս որպորատիվ թրեյնինգային ծրագրի ընթացքում Դուք ձեռք կբերեք այնպիսի վաճառքային գիտելիքներ ու տեխնիկաներ, որոնք օգնում են ապահովել բիզնեսի կայուն մարժան ու շահութաբերությունը։
Այս ինտենսիվ կորպորատիվ թրեյնինգը կսովորեցնի Ձեր վաճառքի թիմին, թե ինչպե՞ս պետք է ներկայացնել գրավիչ առաջակներ ու «արդարացնել» Ձեր «պրեմիում» գինը։ Նրանք կսովորեն այնպիսի հոգեբանական տեխնիկաներ, որոնք կօգնեն փոխել կլիենտի պատկերացումներ Ձեր տված առաջարկի արժեքի մասին։ Քննարկելու ենք նաև, թե ինչպե՞ս պետք է դիֆերենցվել ցածր գին առաջարկող մրցակիցներից, բացահայտել կլիենտին գնելու որոշման դրդող շարժառիթներն ու բլոկավորել գնային առարկությունները։
Գնային առարկությունների առաջացման պատճառները
Գնի և արժեքի տարբերությունը արժեքավորելու տեխնիկաներ
Գնային առարկությունների բլոկավորում
Գինը գրագետ ներկայացնելու ալգորիթմը
Գինը արժեքավորելու ստրատեգիաներ
Վաճառքի ցիկլի տևողությունը նվազեցնելու արվեստը
Հայկ Մանասյանի շնորհիվ ունեցա համարձակություն բացահայտել, ընդունել և ավելին՝ բարձրաձայնել սխալներս և դուրս գալ «կոմֆորտ զոնայից»: Ստացա համապատասխան արձագանքներ և ուղղորդում: Նման հանդիպումները շատ կարևոր են և մոտիվացնող:
Մենեջեր
Շնորհակալ եմ բարձր մակարդակի ուսուցման համար։ Թրեյնինգը մեզ օգնեց հմտություններն ավելի գրագետ դարձնել։
.
Կցանկանայի, որ նման դասընթացները հաճախակի լինեին մեր բնագավառում։
Վաճառքի մասնագետ
Դասընթացը տալիս է դասական վաճառքի մասին գիտելիքներ։ Ներկայիս զարգացող բիզնեսի աշխարհում և բարձր մրցակցային դաշտում աշխատելու համար հրատապ-կարևոր է նման դասընթացի կազմակերպումը։
Մասնաճյուղի կառավարիչ
Պարոն Մանասյանի տված հմտությունների արդյունքում հասկանալի է դառնում այն, որ կառավարման էֆֆեկտիվության մեջ ինչ կարևորություն ունի սինխրոնիզացիան։ Բացի այդ հասկացա նաև էմոցիոնալ առումով կառավարչի դերը կազմակերպության մեջ և այսուհետ կփորձեմ ավելի նպաստել Տաշիր Պիցցայի որպես բարձր բրենդի կազմակերպության զարգացմանը իմ ձեռք բերած գիտելիքներով։
.
Շատ գոհ եմ պրն Մանասյանից իր տված գիտելիքի համար: Այս դասերի ընթացքում ստացա մեծ փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում: Հաճելի էր շփվել և ձեռք բերել գիտելիք պրն. Մանասյանից:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Շատ իմաստալից և կարևոր դասընթաց էր, շատ հաճելի մթնալարտ։ Անձամբ ես շատ բան սովորեցի և կօգտագործեմ դա ոչ միայն աշխատավայրում, այլ նաև առօրյա կյանքում։ Կարծում եմ՝ շատ լավ կլինի, եթե բոլոր աշխատողները մասնակցեն այս դասընթացին։
Վաճառքի մասնագետ
Շնորհակալություն մեզ հետ կիսելու Ձեր փորձը, այս չափ սրտացավորեն մեզ վերաբերվելու և խորը գիտելիքներ տալու։ Դասընթացի կարևորագույն ձեռքբերումը ինձ համար՝ վաճառքը ընկալել որպես արվեստ և նույնը պահանջել դիմացինից։
Գործակալ
Շնորհակալ եմ բարձր մակարդակի դասընթացների համար:
Տնօրեն
Ինձ համար բացահայտեցի շատ նոր ու օգտակար ինֆորմացիա վաճառքի ոլորտից, ինչը բավականին զարգացնող էր և միևնույն ժամանակ կարևոր, Թրեյնինգն անցնում էր հետաքրքիր և չհոգնեցնող։ Ամեն ինչ լավ էր, շնորհակալություն։
.
Ստացա բավականին դրական լիցքեր։ Անկեղծ ուրախ եմ շատ, որ մասնակցեցի տվյալ դասընթացին։
Վաճառքի պատասխանատու
Սեմինարի նյութը հնարավորություն տվեց ավելի կատարելագործվել և հաճախորդի հետ ավելի ճիշտ աշխատել։ Պրն․ Մանասյանը շատ գրագետ էր և պրոֆեսիոնալ։ Լավ էր տիրապետում իր գործին և նյութը ներկայացնում էր մատչելի։
.
Ստացա շատ դրական էմոցիաներ և ձեռք բերեցի շատ օգտակար գիտելիքներ։ Շատ ուրախ եմ մասնակցելու համար։
.
Հիանալի, շատ մատչելի ձևով, պրոֆեսիոնալ ներկայացնում եք ցանկացած նյութ: Դուք կարողանում եք շատ հեշտ Ձեր լսարանի հետ ընդհանուր լեզու գտնել և կարճ ժամանակում սիրվել նրանց կողմից:
Տնօրեն
Ձեր հետ իսկապես այն ինչ թեթև է՝ ավելի շուտ է վերև բարձրանում։
.
Ես իմ աշխատանքային 13 տարվա ընթացքում մասնակցել եմ շատ դասընթացների, սակայն այս դասընթացի մատուցման եղանակը, անմիջականությունը և կազմակերպվածությունը տարբերվեց բոլորից։
Մասնաճյուղի կառավարչի տեղակալ