Սոլարոնն արևային վահանակների արտադրությամբ զբաղվող առաջին ընկերությունն է Հայաստանում։ Ընկերությունը փորձում է օգտագործել նորագույն տեխնոլոգիաներն ու լուծումները բոլոր նախագծերում։
Ընկերության համար իրականացրած վաճառքի աուդիտից հետո քննարկել ու որոշել ենք իրականացնել 2-ամսյա կորպորատիվ թրեյնինգ ընկերության B2B և B2C վաճառքների մասնագետների համար։ Թրեյնինգի ընթացքում քննարկել ենք, թե ի՞նչ է իրականում վաճառքը, ի՞նչ փուլերով պետք է անցնել մինչ վաճառքի բուն պրոցեսը ու ինչպե՞ս պետք է վաճառել կախված գնորդի տիպոլոգիայից։