Հակիրճ նկարագրություն
Անպատշաճ հագուստ կրել, աշխատանքից ուշանալ, արտադրողականության և հաղորդակցության հետ կապված խնդիրներ. սրանք ընդամենը մի քանի անհարմար թեմաներ են, որոնք ղեկավարները երբեմն պետք է քննարկեն իրենց աշխատակիցների հետ: Հեղինակը ներկայացնում է այն գործիքներն և հմտությունները, որոնք պահանջվում են ղեկավարներից՝ լուծելու աշխատողների որոշ ամենատարածված, ինչպես նաև ամենալուրջ խնդիրները: Այս գիրքն օգնում է ղեկավարներին ունենալ պարզ, անմիջական զրույցներ իրենց աշխատակիցների հետ՝ առաջարկելով իրատեսական նմուշներ, որոնք ղեկավարները կարող են օգտագործել:
Հեղինակի մասին
Փոլ Ֆալկոնը Paul Falcone Workplace Leadership Consulting ՍՊԸ-ի տնօրենն է, որը մասնագիտացած է կառավարման և առաջնորդության թրեյնինգի, քոուչինգի և HR խորհրդատվական ծառայությունների ոլորտում: Նա Nickelodeon-ի նախկին CHRO-ն (մարդկային ռեսուրսների գլխավոր տնօրենն) է և զբաղեցրել է բարձր մակարդակի HR պաշտոններ Paramount Pictures-ում, Time Warner-ում և City of Hope-ում: