Ամեն ինչ սկսվեց իմ և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի փոխտնօրեն Արտակ Միքայելյանի հետ առաջին հանդիպումից։ Կես խոսքից հասկացանք իրար ու պայմանավորվեցինք համագործակցել․ ես առաջարկեցի մեր ընկերության կուտակած խորհրդատվական փորձն անշահախնդիր կերպով փոխանակել պալատի անդամ կազմակերպությունների հետ, Արտակն էլ՝ նպաստել այդ ամենի կազմակերպմանը։ Մեկ անգամ էլ հանդիպեցինք մեր գրասենյակում և ամեն ինչ խոսքից անցավ գործի։
Այսօր IBS Consulting Group-ը առևտրաարդյունաբերական պալատի մի շարք անդամ կազմակերպությունների համար իրականացրեց “Վաճառքի արդյունավետ ստրատեգիաներ” բիզնես սեմինարը։ Տպավորություններս հուսադրող էին, մեր բիզնեսներում ամեն ինչ այդքան էլ տխուր չի։ Շնորհակալություն լավ կազմակերպելու համար։