ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Այսօրվա արագ զարգացող բիզնես միջավայրում կազմակերպությունները պետք է հարմարվեն և ընդունեն փոփոխությունները՝ մրցունակ մնալու և զարգանալու համար: Բայց շատերը դժվարանում են փոփոխություններն արդյունավետ կառավարել։ Փոփոխությունների կառավարման ձախողումը կարող է հանգեցնել արտադրողականության նվազման, անձնակազմի մոտիվացիայի նվազեցման և բաց թողնված հնարավորությունների: Մեր վարպետության դասը ներկայացնում է ապացուցված մեթոդոլոգիաներ ու գործիքներ բարդ փոփոխությունները հաջողությամբ կառավարելու համար՝ սովորեցնելով, թե ինչպես պետք է աջակցել Ձեր թիմին, նվազագույնի հասցնել կորուստները և զարգացնել ճկունությունը:Այս վարպետության դասի նպատակն է սովորեցնել, թե ինչպես պետք է բացահայտել, սահմանել, հաղթահարել ու կառավարել բիզնես ռիսկերը։

Ի՞նչ ենք սովորելու

Այս վարպետության դասի ընթացքում ուսումնասիրելու ենք ռազմավարություններ՝ կազմակերպությունուն փոփոխությունները հաջողությամբ կառավարելու համար: Դուք կսովորեք գնահատել կազմակերպության պատրաստակամությունը փոփոխություններին, մշակել հաղորդակցման պլաններ և իրականացնել պլանավորված փոփոխությունները:

Վարպետության դասի արդյունքում դուք կսովորեք

Նպաստել բիզեսի աճին փոփոխությունների ճիշտ կառավարման շնորհիվ

Արդյունավետորեն հայտարարել փոփոխությունների մասին

Առաջնորդել ու աջակցել աշխատակիցներին փոփոխությունների պրոցեսում

Չափել ու գնահատել փոփոխությունների արդյունավետությունը

Կիրառել բարելավման քայլեր՝ կիրառելով լավագույն փորձը

Նպաստեք բիզեսի աճին փոփոխությունների ճիշտ կառավարման շնորհիվ

35%

Նախագծի ղեկավարների 35%-ը նշել է, որ կարողանում են դիմադրությունը վերածել պատրաստակամության։

56%

Բիզնեսի սեփականտերերի 56%-ը նշել է, որ էականորեն բարելավել աշխատակիցների ներգրավվածությունը փոփոխությունների կառավարման պրոցեսում։

23%

Բիզնեսների 23%-ը նշել է, որ փոփոխությունների արդյունավետ կառավարումն օգնել է բարելավել նոր պրոդուկտների զարգացման պրոցեսը։

Դպրոցի մասնակիցների կարծիքներ