Հաջող ստրատեգիայի իրակագործման գաղտնիքները

Թեման՝ Կառավարում

Աղբյուր՝ HBR
Լեզու՝ անգլերեն

Հակիրճ նկարագրություն

Երբ ընկերությունը որ չի կարողանում իրակագործել ստրատեգիան, շատ հաճախ առաջին արձագանքը կազմակերպչական կառուցվածքային փոփոխություններ կատարելն է կամ մոտիվացիոն մեխանիզմների հետ կապված փոփոխություններ կատարելը: Այնինչ, շատ ավելի արդյունավետ կլիներ պարզաբանել որոշումների կայացման իրավունքները և բարելավել ինֆորմացիայի հոսքը կազմակերպության ներսում:
Այս եզրակացությունը բխում է հեղինակների՝ Booz & Company խորհրդատվական ընկերության բազմամյա փորձից, ինչպես նաև վերջիններիս կողմից գրեթե հինգ տարի շարունակ 50-ից ավելի երկրներում գտնվող մոտ 1000 կազմակերպությունների 125,000 աշխատակիցների հետ կատարված հարցումների տվյալներից: Այս տվյալներից նրանք ամփոփել և դասակարգել են այն 17 հիմնական հատկանիշները, որոնք առկա են առավել արդյունավետ ստրատեգիա իրագործող կազմակերպություններում:
Նման ընկերությունների ամենահաճախ հանդիպող բնութագիրն այն է, որ աշխատակիցների համար պարզ է, թե որ որոշումներն ու գործողությունները պետք է կատարվեն իրենց կողմից: Արդյունքում, որոշումները հազվադեպ են վերանայվում, իսկ մրցակցային միջավայրի վերաբերյալ ճշգրիտ ինֆորմացիան արագ է հասնում վերադասներին և կազմակերպության տարբեր ստորաբաժանումներ:
Ինչպե՞ս կարելի է արդյունավետ և արժեքավոր որոշումներ կայացնել, թե որ փոփոխությունների ծրագրերը պետք է իրականացնել: Հեղինակները մշակել են հզոր գործիքակազմ, որը կարող է օգնել համեմատաբար թեստավորել տարբեր մոտեցումների արդյունավետությունը առանց ռեսուրսների էական վատնման:

Բիզնես հղումներ

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ