Էնրոն․ սենյակի ամենախելացի տղաները

Թեման՝ Այլ

Ռեժիսոր՝ Ալեքս Գիբնի

Երկիր՝ ԱՄՆ

Տևողություն՝ 109 րոպե

Թվական՝ 2005

Ֆիլմի մասին

Վավերագրական ֆիլմ է, որը ներկայացնում է Էնրոնի տագնապալի վերելքն ու կործանարար անկումը։ Էնրոնը հանդիսանում էր Ամերիկայի յոթերորդ ամենամեծ ընկերությունը: Ալեքս Գիբնիի ռեժիսորած ֆիլմը խոսում է գործարար ագահության և սիստեմատիկ կոռուպիցիայի մասին, որոնք էլ 2001թ-ին Էնրոնի սնանկացման պատճառ դարձան: Նախկին ղեկավարների, աշխատակիցների և լրագրողների հարցազրույցների, ինչպես նաև արխիվային նյութերի լայնածավալ ուսումնասիրության միջոցով վավերագրական ֆիլմը բացահայտում է ոչ արդար հաշվապահական մոտեցումները, ոչ էթիկական ղեկավարությունը և բարդ ֆինանսական գործարքները, որոնք քողարկում էին ընկերության իրական ֆինանսական վիճակը: Ֆիլմը հանդիսանում է հզոր «զգուշացում» է ոչ բալանսավորված լիազորության ու  խարդախության ավերիչ հետևանքների մասին։  

Ստանալ ֆիլմը
Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

1․ Սրահի վաճառող խորհրդատու

2․ Վաճառքի մասնագետ

3․ Թիմ լիդեր/Սուպերվայզեր

4․ Սպասարկամ մասնագետ/Ընդունարանի աշխատակից

5․ Մարքեթինգի մասնագետ

6․ Վաճառքի տնօրեն

7․ Մարքեթինգի տնօրեն

8․ Կոմերցիոն տնօրեն

9․ Բաժնի ղեկավար

Քասթմիզացված թեստերը նախատեսված են այն գործընկեր կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են, որ թեստերը կազմված լինեն իրենց ոլորտին ու սահմանած պահանջներին համապատասխան: Քասթմիզացված թեստերը մանրակրկիտ մշակվում են՝ վերլուծելով գործընկեր ընկերության կարիքները, աշխատանքային միջավայրը, գործընթացները և աշխատակիցների հաջողության չափանիշները: Սա թույլ է տալիս թեստերում ներառել սպեցիֆիկ, տվյալ ոլորտի վրա ֆոկուսավորված մասնագիտական ու իրավիճակային հարցեր։

Քասթմիզաված թեստերը թույլ են տալիս գործատուներին կայացնել ճշգրիտ, օբյեկտիվ տվյալների վրա հիմնված  որոշումներ ու աշխատել այն կադրերի հետ, որոնեք համապատասխանում են բիզնեսին։

Էմոցիոնալ ինտելեկտի (EI/EQ)թեստերը գնահատում են թեկնածուի կարողությունը՝ ընկալելու, հասկանալու, կառավարելու և տրամաբանելու ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների զգացմունքները: Այս թեստերի նպատակն է չափել կրիտիկական միջանձնային հմտությունները, որոնք ազդում են աշխատավայրում կատարողականի, առաջնորդության պոտենցիալի և թիմի համախմբվածության վրա: EQ թեստերը կարող են ներառել իրավիճակային հարցեր՝ չափելու համար, թե թեկնածուները ինչպես կարձագանքեն կոնֆլիկտներին, կտրամադրեն հետադարձ կապ կամ կհարմարեցնեն իրենց վարքագիծը կախված իրավիճակից:

Ներառելով EQ թեստերը, գործատուները կարող են բացահայտել այն թեկնածուներին, ովքեր ունեն հուզական հակումներ՝ արդյունավետ թիմեր ստեղծելու, լարվածությունը թուլացնելու և աշխատավայրի մշակույթի և դինամիկայի վրա դրականորեն ազդելու համար:

Անալաիտիկ ունակությունները (IQ) չափող թեստերը նախատեսված են թեկնածուի ճանաչողական կարողությունները, խնդիրներ լուծելու հմտությունները և ընդհանուր ինտելեկտի մակարդակը չափելու համար: IQ թեստերի անցկացման հիմնական նպատակն է գնահատել մարդու կարողությունները տրամաբանական դատողությունների և պատկերացման, հիշողության, մտածելու արագության և օրինաչափությունները ճանաչելու վերաբերյալ։ Այս թեստերում բարձր միավորներ ունեցողները հակված են ունենալ ուժեղ վերլուծական, ռազմավարական և որոշումներ կայացնելու կարողություններ, որոնք արժեքավոր են ինտելեկտուալ պոտեցիալ պահանջող դերերի համար:

Ընդգրկելով IQ թեստերը աշխատանքի ընդունման գործընթացում՝ գործատուները կարող են ավելի լավ չափել թեկնածուի ինտելեկտուալ պոտենցիալն ու ընդունակությունը: IQ-ի գնահատումը տրամադրում է տվյալների վրա հիմնված միջոց՝ մտավոր ունակություններով աշխատուժ ստեղծելու համար՝ բիզնեսում նորարարությունն ու աճը խթանելու նպատակով:

Անձնային հատկանիշները չափող թեստն արժեքավոր գործիք է գնահատելու թեկնածուի «բնավորությունը», վարքագիծը և աշխատելոճը: Այս թեստերի նպատակն է պատկերացում կազմել անհատի բնութագրերի, մոտիվացիաների և միջանձնային հմտությունների մասին, որոնք կարող են ազդել աշխատանքի կատարման և թիմի դինամիկայի վրա: Անձնային հատկանիշները չափող թեստերը կարող են գնահատել այնպիսի գործոններ, ինչպիսիք են համագործակցությունը, ճկունությունն ու առաջնորդության պոտենցիալը:

Անձնային հատկանիշները վերլուծելով՝ գործատուները կարող են ավելի լավ հասկանալ, թե թեկնածուն ինչպես կարող է արձագանքել տարբեր իրավիճակներին, համագործակցել գործընկերների հետ, հաղթահարել սթրեսը և «տեղավորվել» կազմակերպության ներսում: Այս թեստերի խումբը թույլ է տալիս ընկերություններին ընդունել աշխատանքի «ճիշտ» կադրերի և ստեղծել համախմբված ու համագործակցող թիմեր:

Ֆինանսական հմտությունների թեստերը նախատեսված են գնահատելու թեկնածուի գիտելիքներն ու կարողությունները՝ կապված ֆինանսների վերլուծության ու կառավարման հետ: Այս թեստերի պարունակում են հարցեր բյուջետավորման, կանխատեսման, ֆինանսական հաշվետվությունների և այլ առանցքային ֆինանսական ունակությունների վերաբերյալ։

Ֆինանսական հմտությունները չափող թեստերի միջոցով՝ ընկերությունները կարող են հաստատել թեկնածուների որակավորումները, բացահայտել լավագույն կադրերին և կայացնել օբյեկտիվ որոշումներ նոր կադրերի հավաքագրելիս։

Հաճախորդների սպասարկման հմտությունների վրա ֆոկուսավորված թեստերը գնահատում են հաճախորդների դրական փորձառությունն ապահովելու ունակությունը։ Այս թեստերը չափում են այնպիսի կարևոր կարողությունները, ինչպիսիք են ակտիվ լսելը, արդյունավետ հաղորդակցությունն ու խնդիրների ու կոնֆլիկտների «կառավարումը»: Հաճախորդների սպասարկման թեստերը կարող են գնահատել թեկնածուի ճնշման տակ զգոն մնալու և խնդիրները արդյունավետ լուծելու կարողությունը: Թեստերը կարող են ներառել իրավիճակային հարցեր, որոնք չափում են, թե ինչպես են նրանք վարվում «դժվար» իրավիճակներում: Թեստի մյուս բաղադրիչներն են ստանդարտ գործառնական ընթացակարգերին հետևելն ու ընկերության արժեքները հաճախորդակենտրոնության պահպանումը: Մասնագիտացված թեստերի միջոցով հաճախորդների սպասարկման հմտությունները մանրակրկիտ ստուգելով՝ ընկերությունները կարող են բացահայտել այն թեկնածուներին, ովքեր կարող են լինել իրենց բրենդի «ներկայացուցիչները», զարգացնել հաճախորդների հավատարմությունը և մատուցել բացառիկ լավ փորձառություն, որը կբերի գոհունակության ու հաճախորդների պահպանման:

Մարքեթինգի թեստերը գնահատում են հաջողակ մարքեթինգի մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքները, հմտություններն և ունակությունները: Այս թեստերի նպատակն է գնահատել թեկնածուի իմացությունը՝ վստահ լինելու համար, որ նրանք ունեն անհրաժեշտ հմտություններ՝ ընկերության պրոդուկտն առաջխաղացնելու համար: Մարքեթինգի թեստերը ընդգրկում  են այնպիսի թեստերի խմբեր, ինչպիսիք են շուկայի հետազոտությունը, սպառողների վարքագծի վերլուծությունը, բրենդինգի ռազմավարությունը, մարքեթինգային հաղորդակցությունը, թվային մարքեթինգը, գովազդային արշավի կառավարումը, վաճառքի խթանումը և մարքեթինգային KPI-ների վերլուծությունը: Այս թեստերը չափում են թեկնածուի տեսական ըմբռնումը, ինչպես նաև արդյունավետ մարքեթինգային պլաններ մշակելու և իրականացնելու, թիրախային լսարաններին հասնելու, տվյալների և միտումների վերլուծության և ռազմավարական մարքեթինգային քայլերի միջոցով բիզնեսի աճը խթանելու նրանց գործնական կարողությունները:

Այս թեստերը կարող են օբյեկտիվորեն գնահատել թեկնածուներին, բացահայտել մարքեթինգի բաժնի լավագույն կադրերին և ստեղծել բարձր արդյունավետությամբ մարքեթինգային թիմեր:

Վաճառքի թեստերը գնահատում են վաճառքի մասնագետի  հիմնական հմտություններն ու  կարողությունները։ Այս համապարփակ թեստերի խումբ չափում է այն բոլոր կարողություններ, որոնք կարևոր են արդյունավետ վաճառքի համար, ներառյալ փրոսփեքթինգի, հաղորդակցման և պրոդուկտի ներկայացման ուբանակցելու ունակությունները և նպատակաուղղված մտածելակերպը: Թեստերը կարող են ներառել իրավիճակներ, սիմուլյացիաներ ու մասնագիտական գիտելիքի վրա հիմնված հարցեր: Օբյեկտիվորեն գնահատելով վաճառքի ունակությունները՝ այս թեստը տալիս է արժեքավոր պատկերացումներ թեկնածուի պոտենցաիլի մասին: Այս թեստը ծառայում է որպես հզոր գործիք վաճառքի լավագույն կադրերին բացահայտելու, վաճառքի բաժնի արդյունավետությունը օպտիմալացնելու և խթանելու համար:

Կառավարման թեստը գնահատում է Ձեր գիտելիքը, հմտությունները և կարողությունները, որոնք էական նշանակություն ունեն առաջնորդելու և կառավելու դերերի համար: Այս թեստը չափում է հաջող կառավարման համար կարևոր տարբեր հմտություններ, ինչպիսիք են ռազմավարական մտածողությունը, որոշումների կայացումը, խնդիրների լուծումը, թիմի առաջնորդումն ու ղեկավարում, կոնֆլիկտների լուծումը, փոփոխությունների կառավարումը և կատարողականի գնահատումը: Թեստերը կարող են ներառել դեպքերի ուսումնասիրություններ, իրավիճակային դատողության սցենարներ, մասնագիտական գիտելիքի վրա հիմնված հարցեր՝ գնահատելու թեկնածուի կառավարման ունակությունը, թիմերին մոտիվացնելու և զարգացնելու կարողությունը, դինամիկ միջավայրերին հարմարվողականությունը: Օբյեկտիվորեն չափելով այս կառավարչական հմտությունները՝ կառավարման թեստը տալիս է օբյեկտիվ պատկեր թեկնածուի ղեկավար պաշտոններ ստանձնելու պոտենցիալի, առաջխաղացման ու զարգացման վերաբերյալ։

Գործատուի անկյուն
Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։