Հակիճ նկարագրություն
Սթիվեն Քովին ուսումնասիրել է առաջնորդ և հաջողակ լինելու վերաբերյալ մեծ գրականության, ծանոթացել է բազմաթիվ հաջողակ մարդկանց կյանքին և եկել է այն եզրակացության, որ երկարաժամկետ հաջողության և իրական ինքնահաստատման հիմքը՝ որոշ հիմնարար սկզբունքներին, «հավերժական ճշմարտությանը» հավատարիմ լինելն է։ Քովին ժամանակակից լեզվով շարադրել է այն բարոյաէթիկական արժեքները, որոնք քարոզում են աշխարհի բոլոր կրոնները։ Նա իր փիլիսոփայության հիմքն է համարում մարդու ազատ ընտրության հնարավորությունը՝ ինչպես արձագանքել այս կամ այն իրադրությանը ու ներկայացրել է 7 սովորույթ, որոնք նպաստում են անհատի արդյունավետությանն ու հաջողությանը։
Հեղինակի մասին
Ճանաչվելով Time ամսագրի կողմից որպես Ամերիկայի քսանհինգ ամենաազդեցիկ անձանցից մեկը, Սթիվեն Ռ. Քովին միջազգայնորեն հարգված հեղինակներից մեկն է: Նրա գրքերը վաճառվել են ավելի քան քսանհինգ միլիոն օրինակով՝ երեսունութ լեզուներով, իսկ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը անվանվել է 20-րդ դարի թիվ 1 ամենաազդեցիկ բիզնես գիրքը:
Լեզու Տևողություն
Ռուսերեն 13։58։34