Մրցակցային հաջողություն

Author Արջան Սինգհ
Publish Date 16.04.2024
Language Անգլերեն
Page Count 232 էջ

Թեման՝ Մրցակցություն

Հակիրճ նկարագրություն

Դինամիկ մրցակցային շուկաներում պետք է վստահեք Ձեր բիզնես ռազմավարությանը, հատկապես երբ Ձեր ընկերության ապագան է վտանգված: Փոխանակ չստուգված, միակողմանի որոշումներ կայացնելու, անվտանգ սեմինարի ընթացքում կազմակերպեք պատերազմական խաղեր ռազմավարություններ մշակելու նպատակով։ «Մրցակցային հաջողություն. Հաղթող ռազմավարությունների կառուցում կորպորատիվ պատերազմական խաղերի միջոցով» գրքում Արջան Սինգհը՝ մրցակցային ինտելեկտի (competitive intelligence-ի) փորձագետ-խորհրդատուն, ցույց է տալիս, թե ինչպես կառուցել հաղթող ռազմավարություններ քայլ առ քայլ: Հետաքրքիր, ուշագրավ պատմությունների միջոցով, որոնք քաղվել են Fortune 500-ի առաջատար կորպորացիաների համար անցկացված ավելի քան 200 պատերազմական խաղերից, Սինգհը ներկայացնում է, թե ինչպես են պատերազմական խաղերն օգնում այս ընկերություններին պահպանել մրցակցային հաջողությունը:

Հեղինակի մասին

Արջան Սինգհը խորհրդատվություն է տրամադրել Fortune Global 500 ցուցակի Լավագույն 100 ընկերություններից 68-ին՝ հաղթող ռազմավարություններ կառուցելու հարցում: Ավելի քան 26 տարվա կարիերայի ընթացքում՝ Սինգհը օգնել է ընկերությունների մշակել տվյալների վրա հիմնված ռազմավարություններ՝ պատերազմական խաղերի, ռազմավարական և մրցակցային վերլուծության միջոցով։

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։