Ստեղծել մրցակցային առավելություն

Author Ջեյնի Սսմիթ
Publish Date 25.04.2026
Language Անգլերեն
Page Count 240 էջ

Թեման՝ Մրցակցություն

Հակիրճ նկարագրություն

Ինչու՞ պետք աշխատեմ հենց Ձեզ հետ, և ոչ Ձեր մրցակցի։
Անկախ նրանից, թե դուք մանրածախ առևտրով զբաղվող եք, արտադրող, դիստրիբյուտոր, թե ծառայություն մատուցող, եթե չեք կարող պատասխանել այս հարցին, դուք անկասկած կորցնում եք հաճախորդներ, գործընկերներ և շուկայի մասնաբաժին: Այս գիրքը բացահայտում է, թե ինչպես է Ձեր մրցակցային առավելությունների բացահայտումը (և դրանց մասին շուկային տեղեկացնելը) ամենահուսալի ճանապարհը գործարքներ կնքելու, հաճախորդներին պահպանելու և մրցակիցներից մղոններով առաջ լինելու համար:

Ընկերությունների հինգ ճակատագրական թերությունները.
— Նրանք չունեն մրցակցային առավելություն, բայց կարծում են, որ ունեն
— Նրանք ունեն մրցակցային առավելություն, բայց չգիտեն, թե ինչ է դա, այնպես որ փոխարենը իջեցնում են գները
— Նրանք գիտեն, թե որն է իրենց մրցակցային առավելությունը, բայց անտեսում են հաճախորդներին դրա մասին տեղեկացնելը
— Նրանք շփոթում են «ուժեղ կողմերը» մրցակցային առավելությունների հետ
— Նրանք չեն կենտրոնանում մրցակցային առավելությունների վրա՝ ռազմավարական և գործառնական որոշումներ կայացնելիս
Լավ լուրն այն է, որ կարող եք հաղթահարել այս սխալները՝ բացահայտելով Ձեր մրցակցային առավելությունները և ստեղծելով նորերը:

Հեղինակի մասին

Ջեյնի Լ. Սսմիթը ICS Marketing-ի հիմնադիրն է և Smart Advantage, Inc.-ի նախագահը, որի հաճախորդների թվում են հարյուրավոր միջին շուկայի շատ բիզնեսներ:  Իսկ Ուիլյամ Գ. Ֆլանագանը գրող ու խմբագիր է և նրա աշխատանքները հրապարակվել են Forbes-ում, Wall Street Journal-ում, BusinessWeek-ում, Esquire-ում և New York ամսագրում:

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։