Մրցակցային առավելության վերջը

Author Ռիտա ՄակԳրաթ
Publish_date 04.06.2013
Lang Անգլերեն
Page_count 240 էջ

Թեման՝ Մրցակցություն

Հակիրճ նկարագրություն

Հեղինակը պնդում է, որ ժամանակն է մի կողմ դնել կայուն մրցակցային առավելության գաղափարը: Փոխարենը, կազմակերպությունները պետք է նոր ուղի հարթեն հաղթանակի համար՝ արագ որսալով հնարավորությունները, վճռականորեն օգտագործելով դրանք և անցնելով մրցակիցներից առաջ: Նա շեշտում է, որ պետք է հիմնվել անցողիկ մրցակցային առավելության գաղափարի վրա: Այս գիրքը ծառայում է որպես ռազմավարության նոր ուղեցույ ու ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մի քանիսն օգտագործում այս մեթոդը մրցակցելու և հաղթելու համար: Գրքում ներկայացված են օրինակներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Fujifilm-ը, Cognizant Technology Solutions-ը, Infosys-ը, Yahoo! Japan-ը և Atmos Energy-ն։

Հեղինակի մասին

Ռիտա Գյունթեր ՄակԳրաթը Նյու Յորքի Կոլումբիայի բիզնես դպրոցի պրոֆեսոր է և մեծ անորոշության և անկայունության միջավայրերում զբաղվում է ռազմավարության հարցերով: Նա աշխատում է ինչպես Գլոբալ 1000-ի, այնպես էլ ավելի փոքր, արագ աճող կազմակերպությունների հետ՝ օգնելով նրանց ստեղծել գործարար մտածելակերպ, խթանել բզինեսի աճը և գիտակցել, թե երբ և ինչպես պետք է կանգ առնել։

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ