Հակիրճ նկարագրություն
Boston Consulting Group-ի Մարտին Ռիվզը, Կնուտ Հաանեսը և Ջանմեջայա Սինհան առաջարկում են ապացուցված մեթոդ՝ սահմանելու այն ռազմավարական մոտեցումը, որն ամենահարմարն է Ձեր ընկերության համար: Նրանք սկսում են օգնելով Ձեզ գնահատել բիզնես միջավայրը․ որքան անկանխատեսելի է այն, որքան ուժ ունեք այն փոխելու համար և որքան դաժան է այն: Նրանք ցույց են տալիս, թե ինչպես են գոյություն ունեցող ռազմավարական մոտեցումները դասակարգվում 5 կատեգորիաների՝ Լինել Մեծ, Լինել Արագ, Լինել Առաջինը, Լինել Օրկեստրատորը կամ պարզապես Լինել Կենսունակ: Այս մոտեցումներից յուրաքանչյուրի խորը բացատրությունները կտրամադրեն կարևոր պատկերացում, կօգնեն Ձեզ համապատասխանեցնել Ձեր ռազմավարական մոտեցումը բիզնես միջավայրին ու որոշել, թե երբ և ինչպես իրականացնել դրանցից յուրաքանչյուրը և խուսափել պոտենցիալ ճակատագրական անհամապատասխանությունից:
Հեղինակների մասին
Մարտին Ռիվզը BCG Bruce Henderson Institute-ի տնօրենն է և ավագ գործընկերը Նյու Յորքի գրասենյակում:
Կնուտ Հաանեսը BCG-ի Ռազմավարության պրակտիկայի ավագ ղեկավարն է և ավագ գործընկեր Ժնևի գրասենյակում:
Ջանմեջայա Սինհան BCG Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահն է, BCG-ի Գործադիր կոմիտեի անդամ և ավագ գործընկեր Մումբայի գրասենյակում: