Հակիրճ նկարագրություն
Այսօրվա դինամիկ և անորոշ բիզնես միջավայրը նպաստել է շուկաների փոփոխվող բնույթին: Ընկերությունները պետք է հասցնեն հարմարվել փոփոխություններին։ Սա կարևոր է ամբողջ աշխարհում, բայց ոչ մի տեղ այնքան, որքան Ասիայում: Ասիան ոչ միայն աշխարհի ամենամեծ շուկան է, այլև ամենաարագ աճողը:
Այս գիրքը վերլուծում է 18 ասիական երկրների մրցունակ ընկերություններ, որոնք հաջողությամբ կիրառել են նոր ալիքի մարքեթինգ և այդպիսով տրամադրում են անգնահատելի դասեր, որոնք կարող են օգտակար լինել ուրիշների համար: Համապարփակ դեպքերի ուսումնասիրությունները օգտագործվում են ոչ միայն նկարագրելու համար, թե ինչպես են Ասիայի լավագույն ընկերությունները մրցակցում, այլ նաև վերլուծելու նոր ալիքի մարքեթինգի հասկացությունները, որոնց վրա հիմնված են նրանց գործողությունները: Այս գիրքը ներկայացնում է թվայնացման դարաշրջանում մրցունակ ասիական ընկերությունները։
Հեղինակների մասին
Ֆիլիպ Կոտլերը ժամանակակից մարքեթինգի հիմադիրն է, պրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 55 մարքեթինգային գրքերի հեղինակ։
Հերմավան Կարտաջայան հանդիսանում է MarkPlus&Co ռազմավարական խորհրդատվական ընկերության հիմնադիրն ու նախագահը, որը վերջերս SWA ամսագրի կողմից ճանաչվել է որպես Ինդոնեզիայի թիվ մեկ խորհրդատվական ընկերություն:
Դեն Հուան Հուին նախկինում եղել է Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի Նանյանգ բիզնես դպրոցի մարքեթինգի և բիզնես քաղաքականության, ինչպես նաև մարքեթինգի և զբոսաշրջության կառավարման բաժնի ղեկավարը: Նա ունի բիզնես կառավարման դոկտորի աստիճան Մանչեստերի բիզնես դպրոցից, Մանչեստերի համալսարան, Անգլիա: