ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹՎԵՐՈՎ

Ճյուղը՝ HoReCa

Թեման՝ Այլ թեմաներ

Հակիրճ նկարգրություն
Ռեստորանների 90%-ը ձախողվում են, իսկ նրանք, որոնք հաջողության են հասնում, պատահաբար հայտնաբերել են այդ առեղծվածային X գործոնը, այդպես չէ՞։ Իհարկե ոչ։
Բազմաթիվ գլխարկներ կրող մարդը՝ ֆինանսիստ, ռեստորանի սեփականատեր և ռեստորանի խորհրդատու Ռոջեր Ֆիլդսը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ռեստորանը գոյատևել իր առաջին տարում և պահպանել հաճախորդների հետաքրքրությունը տարիներ շարունակ։ Ներկայացնելով իրական start-up պատմություններ (ներառյալ իր սեփական փորձառությունը), այս համապարփակ ձեռնարկը քայլ առ քայլ ուղեկցում է ընթերցողներին ռեստորանի բացման գործընթացում՝ գաղափար, գտնվելու վայրը, ճաշացանկը, մթնոլորտը, անձնակազմը և, ամենակարևորը՝ շահույթը։ Անդրադառնալով ժամանակի միտումներին, այս էլեկտրոնային գիրքը շարունակում է մնալ կարևոր ռեսուրս սննդի արդյունաբերության մեջ երկարատև հաջողության համար։  

Հեղինակի մասին
Ռոջեր Ֆիլդսը ուներ 2 հաջողակ ռեստորան Նյու Յորք քաղաքում, նախքան Սան Ֆրանցիսկոյի ծովածոց տեղափոխվելը։ Նա Merchants Accounting Services-ի գործընկերն է, որը գրեթե երկու տասնամյակ ֆինանսական ծառայություններ է մատուցում ռեստորաններին ու բարերին։

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ