ՄՏՔԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ

Ճյուղը՝ HoReCa

Թեման՝ Այլ թեմաներ

Հակիրճ նկարագրություն
Հեղինակը ներկայացնում է աշխարհի լավագույն շքեղ հյուրանոցների ավելի քան 35 ղեկավարների, ովքեր պատմում են, թե ինչ է հարկավոր լեգենդար հյուրանոցներն ու հանգստյան գոտիները ղեկավարելու և կառավարելու համար։ Այս գիրքը պարտադիր ընթերցանության նյութ է ղեկավար թիմի տարբեր օղակների տնօրենների, ինչպես նաև բարձրակարգ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատող ղեկավարների համար, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչպես են կառուցվում և զարգանում համաշխարհային մակարդակի հյուրընկալության թիմերը հաջողության հասնելու համար։
Յուրաքանչյուր ղեկավարի պրոֆիլը ներառում է գեղեցիկ լուսանկարներ և իրական օրինակներ աշխատակիցների հավաքագրման, կորպորատիվ մշակույթի, տեխնոլոգիաների, մարքեթինգի, բրենդինգի, անհատականացման, կանխատեսման, դիզայնի, գործընկերությունների և այլ թեմաների վերաբերյալ։ Հյուրանոցատերերը նաև մանրամասնում են այսօր ոլորտի վրա ազդող ամենանշանակալի միտումները և թե ինչպես այդ միտումները կկերտեն շքեղ հյուրընկալության ապագան։  

Հեղինակի մասին
Ռահիմ Բ. Կանանին հեղինակել է մի շարք աշխատություններ առաջնորդության, շքեղության, ճանապարհորդության թեմաներով։ Նա նաև վարել է հարցազրույցներ աշխարհի ավելի քան 600 առաջատար ղեկավարների և նորարարների հետ՝ առաջնորդության, կառավարման և ստեղծարարության թեմաներով։ Նրա առաջին գիրքը՝ «A Wealth of Insight: The World’s Best Luxury Hoteliers on Leadership, Management, and the Future of 5-Star Hospitality» (2018), քննադատների կողմից բարձր գնահատվեց առաջատար հյուրընկալության դպրոցների և ոլորտի ղեկավարների կողմից որպես պարտադիր ընթերցանություն գիրք։  Նրա երկրորդ գիրքը՝ «A Wealth of Insight: The World’s Best Chefs on Creativity, Leadership and Perfection» (2019), ներկայացնում է գրեթե 45 խոհարարական պատվարժան անձանց, ովքեր միասին հավաքել են գրեթե 100 Միշլեն աստղ և կանոնավոր կերպով հայտնվում են World’s 50 Best Restaurants, La Liste, James Beard և այլ միջազգային վարկանիշներում ու մրցանակաբաշխություններում։ 

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ