Հակիրճ նկարագրություն
Հեղինակը ներկայացնում է գովազդի դերը ժամանակակից բիզնես միջավայրում և դրա կապերը ավելի լայն տնտեսական, սոցիալական և քաղաքական ուժերի հետ: Սկսած գովազդի վճռորոշ գործառույթի հետազոտությունից մեդիա տնտեսության և մեր ավելի լայն կապիտալիստական համակարգում, մինչև գովազդ ստեղծող և դիտող մարդկանց դիտարկումը, այս խորաթափանց գիրքը հնարավորություն է տալիս հասկանալ գովազդի հզոր ազդեցությունը՝ և՛ որպես տնտեսական ուժ, և՛ որպես արվեստի ձև։ Հեղինակը նաև ներկայացնում օրինակներ ամբողջ աշխարհից գովազդը վերլուծելու և հասկանալու համար անհրաժեշտ հիմնական հասկացությունները, մեթոդները և բանավեճերը:
Հեղինակի մասին
Նիկոլաս Հոլմը մեդիա ուսումնասիրությունների ավագ դասախոս է Նոր Զելանդիայի Մասսի համալսարանի Վելինգտոնի մասնաճյուղում, որտեղ նա դասավանդում է պոպուլյար մշակույթի, գովազդի և հաղորդակցության դասընթացներ: