Կլիենտների բազայի կառավարում

Ճյուղը՝ Մանրամեծածախ առևտուր

Թեման՝ Վաճառք

Հակիրճ նկարագրություն

Ընկերությունների մեծ մասում վաճառքի բաժնի աշխատանքը կենտրոնացած է նոր կլիենտներ ներգրավելու վրա: Միևնույն ժամանակ, շահույթի 80%-ը բերում են մշտական կլիենտները, որոնց պետք է պահպանել և զարգացնել: Հեղինակները առաջարկում են կլիենտների բազայի կառավարման մեթոդների և գործիքների մշակված համակարգ, որը կօգնի ավելացնել շահույթը և նվազեցնել հաճախորդներին կորցնելու ռիսկերը:
Ալեքսանդր Երոխինը և Անդրեյ Կլիմովը ներկայացնում են, թե
— ինչու պետք է իրականացնել զարգացման, պահպանման ռազմավարություններ մշտական կլիենտների հետ աշխատելիս,
— ինչպիսի վաճառքի հաշվետվություններ են անհրաժեշտ վաճառքի բաժնի արդյունավետությունը բարձրացնելու համար,
— ինչպես ձևավորել վաճառքի մենեջերի նյութական մոտիվացիայի համակարգ,
— ինչու ակտիվ մենեջերը չի կարող աշխատել մշտական կլիենտների հետ և հակառակը,
— ինչ է ներառում մշտական կլիենտներ վերաակտիվացումը 60% և ավել կոնվերսիայով:

Հեղինակների մասին
Ալեքսանդր Երոխինը բիզնես մասնագետ է, թրեյներ, Salecraft խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր: Ունի վաճառքի բաժինների կառուցման փորձ 47 ոլորտներում և 134 շուկայական նիշաներում:
Անդրեյ Կլիմովն ունի ավելի քան 20 տարվա փորձ մարքեթինգի կառավարման, վաճառքի բաժինների ղեկավարման, դիլերային և մասնաճյուղային ցանցերի ստեղծման և խորհրդատվության մեջ:

   Լեզու     Տևողություն
                  
Ռուսերեն     12։18։09

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ