ՀԱՅԿ ՄԱՆԱՍՅԱՆ

Բիզնես էքսպերտ

Վաճառքն է բիզնեսի «աստվածը», չկա վաճառք, չկա բիզնես:

ՀԱՅԿ ՄԱՆԱՍՅԱՆ

Ծնվել եմ 1974 թ․-ի Ապրիլի 28-ին։ Մեր ընտանիքի 3 եղբայրներից ամենափոքրն եմ։ Ծնողներս հայրական կողմից Զանգեզուրից են, մայրական կողմից արմատներս գնում են դեպի արևմտյան Հայաստանի Բասեն նահանգ։ Ծնողներս ինձ ժառանգել են 2 ամենաթանկ հատկանիշները՝ մեծ սեր դեպի աշխատանքն ու կրթությունը։

Սովորել եմ մաթեմատիկական թեքումով դպրոցում, ինչը մեծ ազդեցություն է ունեցել իմ հետագա մասնագիտական կողմնորոշման և աճի վրա։

1992 թվականից սկսել եմ զբաղվել առևտրով, որպեսզի օգնեմ ծնողներիս հաղթահարել անցումային շրջանի դժվարությունները։ Այդ ոլորտում կուտակել եմ ահռելի մեծ փորձառություն, սխալների մեծ պաշար ։)

Պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ 1998 թ․-ից, երբ լինելով միջազգային տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող, փայլուն կերպով անցնելով ատեստացիոն բոլոր փուլերը, հրամանագրվեցի և սկսեցի աշխատել ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտում։ Այնուհետև մասնագիտական կարիերաս շարունակվել է ֆինանսական համակարգի տարբեր օղակներում, IT կազմակերպությունում, BOOZ ALEN HAMILTON միջազգային խորհրդատվական ընկերությունում, տարբեր ինդուստրիաների մի շարք միջազգային ու տեղական մասնավոր ընկերությունների բիզնեսի և վաճառքների աճի ապահովման ղեկավար պաշտոններում։

Տարիների ընթացքում կուտակելով բիզնես գիտելիքների մեծ պաշար և մասնագիտական հարուստ փորձ միշտ բախվում էի նույն խնդրին․ ցանկացած ընկերությունում աշխատելիս հնարավոր էր դառնում օգտագործել գիտելիքներիս, կարողություններիս ու պրոֆեսիոնալ փորձիս առավելագույնը 30%-ը, ինչն էլ, բնականաբար, ինձ սկսում էր չբավարարել։ Անընդհատ խորհում էի այդ խնդրի շուրջ և իմ մտքում տարիների ընթացքում ուրվագծվեց լուծումը․ զբաղվել բիզնես խորհրդատվությամբ և թրեյնինգների իրականացմամբ, որտեղ ես առավելագույնս կռեալիզացնեմ ինքս ինձ՝ հատկապես, որ բիզնես թրեյնինգներ, դասախոսություններ և վերապատրաստումներ էի իրականացնում արդեն սկսած 1999թ․-ից, երբ «բանկային ռիսկերի կառավարում» էի դասավանդում ՀՀ կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնում։ Արդեն 2006 թվականից հիմնական պաշտոններիս զուգահեռ սկսեցի ակտիվորեն զբաղվել բիզնես խորհրդատվությամբ և բիզնեսների աճի խորհրդատվական պրոյեկտների իրականացմամբ։ Հաջողված բազմաթիվ պրոյեկտների արդյունքում ձևավորվեց արդեն իմ մասնագիտական տեսլականը և առաքելությունը, այն է բարձրացնել հայաստանյան բիզնեսների մասնագիտական մակարդակը և որակյալ խորհրդատվության ու կրթության շնորհիվ նպաստել ընկերությունների որակական աճին, հետևաբար Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Արդեն 2011 թվականին հիմնադրեցի IBS Consulting Group խորհրդատվական ընկերությունը, 2019 ին իրականացվեց ընկերության ռեբրենդինգ և այժմ հանդիսանում եմ MANASSIAN GROUP բիզնես կրթական և խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրենը։

Մինչ այժմ իմ թրեյնինգներին, սեմինարներին, դասախոսություններին, վերապատրաստումներին ու վարպետության դասերին  մասնակցել են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերից ավելի քան 700 ընկերությունների շուրջ 5000 ներկայացուցիչներ։

Գտնում եմ, որ յուրաքանչյուր բիզնեսի հաջողության հասնելու հիմքը՝ հաճախորդի ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ է։ Իսկ հաճախորդի վստահությանը հասնելու միակ ու լավագույն ուղին ազնվությունն է, քանի որ գտնում եմ, որ բիզնեսն ազնվական զբաղմունք է, որի մեջ պետք է անպայման լինի արարում․ Պատահական չէ, որ բիզնեսմեն բառի հայերեն հոմանիշը գործ-արարն է, այսինքն արարող մարդը։

Շատ եմ հավանում Հ․ Ֆորդի այն միտքը, որ §միայն փողի վրա հիմնված բիզնեսն ամենաաղքատ բիզնեսն է․․․¦

Կրթական և խորհրդատվական ծրագրերի շրջանակներում իրականացնում եմ նաև բիզնեսի սեփականատերերի անհատական քոուչինգներ, որոնք նպաստում են սեփականատերերի մոտ բիզնես մտածելակերպի փոփոխությանն ու իրենց բիզնեսի արդյունավետ restart-ին։

Մշակել և իրականացրել եմ բազմաթիվ կրթական ծրագրեր հայաստանյան բիզնես հանրության համար՝ սպասարկման, վաճառքի, մարքեթինգի և կառավարման օղակների աշխատանքների բարելավման ուղղությամբ։

Վաճառքներ, կառավարում, մարքեթինգ և ստրատեգիական աճի ուղղություններով բիզնես խորհրդատվություն եմ մատուցում Հայաստանի հայտնի և խոշորագույն ընկերություններին։

2 տարի շարունակ հեղինակել և Արամ Չախոյանի հետ միասին վարել եմ Sputnik Armenia ռադիոկայանով հեռարձակվող §Բիզնեսի դիալեկտիկա¦ ռադիո-հաղորդաշարը։

2019 թվականին հիմնադրել եմ Հայաստանում միակ և առաջին §Manassian Sales School¦ վաճառքի մասնագիտացված դպրոցը:

2021-ին մեկնարկել եմ բիզնեսին կադրային աջակցություն տվող մասնագետների §ԻՆԿՈՒԲԱՏՈՐ¦ նախագիծը

2024-ին հիմնադրել եմ Հայաստանում առաջին և միակ մասնագետների գիտելիքների թեստավորման և գնահատման կենտրոնը

2017 թվականից Ռոթարի միջազգային մարդասիրական ակումբի անդամ եմ։ 2018 թ․-ին ընտրվել եմ որպես Ռոթարի ակումբի Country Training Chair, 2022-2023 թթ-ին հանդիսացել եմ Երևանի Ռոթարի Ակումբ-ի նախագահը։

Ունեմ միջազգային տնտեսագիտության բակալավրի դիպլոմ և քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների ամերիկյան մագիստրոսական աստիճան։ Բացի այդ մասնակցել եմ մի քանի տասնյակ միջազգային հեղինակավոր որակավորման դասընթացների։ Տիրապետում, վարժ խոսում, դասընթացներ և խորհրդատվական/ քոուչինգային սեսիաներ եմ անցկացնում նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Բազմաթիվ բիզնես հոդվածների և վերլուծական նյութերի հեղինակ եմ։

ՎԵրնագիր 1տող

ՎԵրնագիր 2րդ տող շարունակություն

ՎԵրնագիր 3րդ տող շարունակություն

Գտնում է, որ յուրաքանչյուր բիզնեսների հաջողության հասնելու ճանապարհները կարող են տարբեր են, սակայն հիմքը մեկն է՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ։ Կիսում է Հ․ Ֆորդի այն «տեսակետը, որ միայն փողի վրա հիմնված բիզնեսն ամենաաղքատ բիզնեսն է․․․»Հայկ Մանասյանը բիզնես թրեյնինգներ, դասախոսություններ և վերապատրաստումներ է իրականացնում դեռևս 1999թ․-ից, որոնցում մասնակցել են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերից ավելի քան 300 ընկերությունների շուրջ 3500 ներկայացուցիչներ։
2018 թ-ից հանդիսանում է Sputnik Armenia ռադիոկայանով հեռարձակվող «Բիզնեսի դիալեկտիկա» ռադիո-հաղորդաշարի հեղինակը։2018 թ․-ին ընտրվել է որպես Ռոթարի միջազգային ակումբի «Թրեյնինգ Չեյր:Վաճառքներ, կառավարում և ստրատեգիական մարքեթինգ ուղղություններով բիզնես խորհրդատվություն է մատուցում Հայաստանի հայտնի ընկերություններին։ Գտնում է, որ «Վաճառքն է բիզնես «աստվածը», չկա վաճառք, ուրեմն չկա նաև բիզնես»։
Իրականացնում է բիզնեսի սեփականատերերի անհատական քոչինգներ։Վերջին 4 տարիների ընթացքում հեղինակել, մշակել և բիզնես հանրույթին է ներկայացրել մի շարք նորարարական կրթական պրոդուկտներ, ինչպիսիք են• «MANASSIAN Sales School» վաճառքի մասնագիտացված դպրոցն իր մի շարք կուրսերով• «SMART Վաճառքներ» բիզնես-պրակտիկումը,• «Վաճառելու Արվեստը» սեմինարը,• «Synchrone Marketing» սեմինարը•

Ընտանիքը դերը

Ոնեմ 3 զավակ, 2 որդի և 1 դուստր:

Համոզված եմ, որ ցանկացած գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է անսպառ ոգեշնչում։ Այդ ոգեշնչման ամենահզոր պաշարն իմ ընտանիքն է, առաջին հերթին կինս, իսկ հետո նաև զավակներս։ Նրանք նաև իմ նոր նպատակների շարժիչ ուժն են, իսկ կինս նաև իմ հաճախ փոթորկվող նավի խարիսխը։

Ընտանիքս շատերի համար անտեսանելի, սակայն ինձ համար անհամեմատելի հզոր ուժի աղբյուր է։

ԸնՏԱՆԻՔԸ ամենամեծ հարստությունն է

Մտքեր Մանասյանից

«Վաճառքն է բիզնեսի «աստվածը» չկա՞ վաճառք, ուրեմն չկա նաև բիզնես»։

Յուրաքանչյուր բիզնես վերջին հաշվով նմանվում է իր սեփականատիրոջը։

Մարքեթինգի հիմնական նպատակը պետք է լինի Ձեր բրենդի նկատելի դրական դիֆերենցումը․ մնացածն ավելորդ ու անօգուտ ծախսեր են։

Մարքեթինգի հիմնական նպատակը պետք է լինի Ձեր բրենդի նկատելի դրական դիֆերենցումը․ մնացածն ավելորդ ու անօգուտ ծախսեր են։

Դու չունես մրցակիցներ, քանի դեռ ինքդ չես գտնում, որ նրանք քեզ կից են, և քանի դեռ ինքդ էլ չես որոշել, որ պետք է մրցես նրանց հետ։

Քո ամենադաժան և ամենակարևոր մրցակիցը պետք է լինես դու ինքդ, քո այսօրը պետք է մրցի քո երեկվա հետ։

Եթե «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենաս, որ քեզ հետ վարվեն» ոսկե կանոնը, նաև բիզնես վարելու ոսկե կանոնը լինի, ապա Ձեր բիզնեսում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մնացածը սովորելու հարց է։

Որոշ փաստեր իմ մասին

Ուսումնասիրում եմ փիլիսոփայություն, հատկապես արևելքի ուսմունքներ ու փիլիսոփայություն։

Hayk-Manasyan

Զբաղվում եմ յոգայով և արևելյան մարտարվեստներով։

Hayk-Manasyan

Զբաղվում եմ լեռնագնացությամբ, բարձրացել եմ Հայաստանի և Վրաստանի մի շարք բարձր գագաթներ, իսկ

Hayk-Manasyan

2023 թ-ի օգոստոսի 11-ին, հայոց Նավասարդի օրը, կանգնել եմ Բիբլիական Արարատ լեռան գագաթին։

Hayk-Manasyan

Հավաստագրեր