Հակիրճ նկարագրություն
Հարյուր տարի շարունակ մանրածախ առևտուր իրականացնելու համար հարկավոր էր մեքենա՝ շենքեր և առևտրի կենտրոններ գնալու համար: Այժմ միայն հարկավոր է շարժական սմարթ սարքեր: Այսօրվա բիզնես միջավայրում առկա է պրոդուկտների բազմազանություն, ինչի պատճառող էլ սպառողական արժեքները և մանրածախ առևտրի հաջողության շարժիչ ուժերը արմատապես վերասահմանվում են:
Ինչպիսի՞ն կլինի մանրածախ առևտրի փորձառությունը 10, 20 կամ նույնիսկ 50 տարի անց, և ինչպե՞ս պետք է բոլոր ընկերությունները պատրաստվեն դրան: Ինդուստրիայի փորձագետներ Մայքլ Դարտը և Ռոբին Լյուիսը սահմանել են մանրածախ վաճառքի ինդուստրիայի հիմնական միտումները, որոնք ձևավորելու են մանրածախ առևտրի ապագան և որոշելու են, թե ով է հաղթելու: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ զվարճանքը, փորձառությունը կամ արժեքներն ավելի կարևոր են, քան պրոդուկտը: Մենք մոտենում ենք մի ժամանակի, երբ վաճառքը սկսվում և ավարտվում է սպառողով, և նոր բիզնես մոդելների անհրաժեշտությունը առաջնային է դառնում: Amazon-ը, Uber-ը և AirBnB-ն ընդամենը սկիզբն են. նոր տեխնոլոգիաները կշարունակեն աճել և արմատախիլ անել գոյություն ունեցող բիզնես մոդելները: Եվ այժմ, տեխնոլոգիապես հզորացած երիտասարդ սպառողական մշակույթի ի հայտ գալով, մանրածախ վաճառողները ստիպված կլինեն վերափոխել իրենց առաջարկները:
Հեղինակների մասին
Ռոբին Լյուիսը The Robin Report-ի գլխավոր գործադիր տնօրենն է, որը գիտելիքների վրա հիմնված, ռազմավարական հաշվետվություն է տրամադրում մանրածախ շուկայի C-մակարդակի ղեկավարների համար: Նա Goldman Sachs-ի մանրածախ խորհրդատվական դուստր ձեռնարկության՝ Vantage Marketplace-ի հիմնադիրն էր, որը հաճախորդներին տրամադրում է ռազմավարական տեղեկատվություն և խորհրդատվություն մանրածախ առևտրի բոլոր ոլորտների վերաբերյալ աշխարհում:
Մայքլ Դարտը փորձառու խորհրդատու է և ունի մեծ փորձ բիզնես ռազմավարությունների մշակման և իրականացումը առաջնորդելու մեջ: Նա ճանաչվել է Consulting ամսագրի կողմից որպես իր լավագույն 25 խորհրդատուներից մեկը: Բացի նրանից, որ հաճախ է մեջբերվում մամուլում, նա ելույթ է ունեցել խոշոր կոնֆերանսներում և բանախոսություններ է ունեցել Նյու Յորքի Women’s Wear Daily Apparel & Retail CEO Summit-ում և Փարիզի Global Department Store Summit-ում: