Սկսեք Ձեր սեփական մեծածախ դիստրիբուցիայի բիզնեսը

Author  Բրիջեթ Մաքքրի
Publish Date 11․04․2017
Language Անգլերեն
Page Count 163 էջ

Ճյուղը՝ Մանրամեծածախ առևտուր

Թեման՝ Վաճառք

Հակիրճ նկարագրություն

Սիրո՞ւմ եք գործարքներ կնքել և փող վաստակել, բայց չեք սիրում ամենօրյա հոգնեցուցիչ աշխատանքը: Այդ դեպքում կարող եք մտածել մեծածախ ատևտրով զբաղվելու մասին՝ արտադրողից պրոդուկտներ գնելու և մանրածախ վաճառքով զբաղվողների վաճառելու մասին: Շուկայում արդեն միլիոնավոր պրոդուկտների առկայության և ամեն օր նորերի ի հայտ գալու շնորհիվ, մեծածախ առևտրի շուկայի պոտենցիալն աճում է: Այս հեշտ ընթերցվող ուղեցույցը անդրադառնում է արտադրողների և մանրածախ վաճառողների գտնելուն, պրոդուկտների վաճառքի բացառիկ իրավունքներ ստանալուն և մեծածախ բաշխման համար լավագույն վայրերի սահմանմանը: Մրցակիցներին հաղթելու ներքին գաղտնիքներով և այսօր փող վաստակել սկսելու քայլ առ քայլ ցուցումներով, այս էլեկտրոնային գիրքն անդրադառնում է համացանցի աճող դերին դիստրիբուցիայի մեջ, շահույթի նվազող մարժաների հետ գործ ունենալու արդյունավետ ռազմավարություններին և առավելագույն հաջողության հասնելու համար կոնկրետ արտադրական գծերին:

 

Հեղինակի մասին

Մրցանակակիր լրագրող, յոթ գրքերի հեղինակ Բրիջեթ Մաքքրին ավելի քան 25 տարի է, ինչ գրում է այնպիսի հրատարակությունների համար, ինչպիսիք են International Business Times-ը, Black Enterprise-ը, Inc. Business Resources-ը, Fortune Small Business-ը և REALTOR Magazine-ը: Նա նաև գրքեր է գրել RE/MAX-ի, Dummies ֆրանշիզի և Entrepreneur Media-ի համար: Որպես Expert Writing Services, Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ Բրիջեթը սիրում է ստեղծել գրավիչ կոնտենտ, որը ընթերցողները օգտագործում են իրենց կյանքում՝ թե՛ աշխատանքում, թե՛ դրանից դուրս: 

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։