Մանրածախ առևտրի նոր կանոնները

Author Ռոբին Լյուիս, Մայքլ Դարտ
Publish_date 12․08․2014
Lang Անգլերեն
Page_count 272 էջ

Ճյուղը՝ Մանրամեծածախ առևտուր

Թեման՝ Վաճառք

Հակիրճ նկարագրություն

Ոլորտի գուրուներ Ռոբին Լյուիսը և Մայքլ Դարտը բացատրում են, թե ինչպես է աննախադեպ սպառողական ուժը հեղափոխության ենթարկում մանրածախ առևտուրը: Նրանք զգուշացնում են, որ այս դինամիկ ժամանակներում գոյատևելու համար անհրաժեշտ է բիզնես մոդել, որը հիմնված է երեք առանձին կարողությունների վրա: Այդ գրքի հրատարակումից հետո՝ տարիների ընթացքում նրանց կանխատեսումներից շատերն իրականություն են դարձել: Այժմ նրանք վերանայում են ժամանակին չենթարկվող քեյսերի ուսումնասիրություններ, ինչպիսիք են Ralph Lauren-ը և Sears-ը, ինչպես նաև նոր հավելումներ, ինչպիսիք են Trader Joe’s-ը, Lululemon-ը և Warby Parker-ը՝ գնահատելու, թե ինչպես պետք է մանրածախ վաճառողները շարունակեն զարգանալ օնլայն վաճառքի դարաշրջանում: Նրանք նաև սահմանում են 5 ընթացիկ միտումները, որոնք ներկայումս մղում են սպառողական պահանջարկը։

 

Հեղինակների մասին

Ռոբին Լյուիսը The Robin Report-ի գլխավոր գործադիր տնօրենն է, որը գիտելիքների վրա հիմնված, ռազմավարական հաշվետվություն է տրամադրում մանրածախ շուկայի C-մակարդակի ղեկավարների համար: Նա Goldman Sachs-ի մանրածախ խորհրդատվական դուստր ձեռնարկության՝ Vantage Marketplace-ի հիմնադիրն էր, որը հաճախորդներին տրամադրում է ռազմավարական տեղեկատվություն և խորհրդատվություն մանրածախ առևտրի բոլոր ոլորտների վերաբերյալ աշխարհում:  

Մայքլ Դարտը փորձառու խորհրդատու է և ունի մեծ փորձ բիզնես ռազմավարությունների մշակման և իրականացումը առաջնորդելու մեջ: Նա ճանաչվել է Consulting ամսագրի կողմից որպես իր լավագույն 25 խորհրդատուներից մեկը: Բացի նրանից, որ հաճախ է մեջբերվում մամուլում, նա ելույթ է ունեցել խոշոր կոնֆերանսներում և բանախոսություններ է ունեցել Նյու Յորքի Women’s Wear Daily Apparel & Retail CEO Summit-ում և Փարիզի Global Department Store Summit-ում:

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ