Իլոն Ռիվ Մասկը բիզնես մագնատ է, ներդրող, ճարտարագետ և գյուտարար։ 2021 թվականի հունվարին Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը(ըստ Ֆորբս ամսագրի).այդ ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր շուրջ 189 միլիարդ դոլար։ Նա նաև ՍփեյսԷքսի հիմնադիր է, գործադիր տնօրեն և տեխնիկական տնօրեն, Թեսլայի արտադրական ճարտարապետ, համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն։ Նա հայտարարել է, որ ՍոլարՍիթիի, Թեսլայի և ՍփեյսԷքսի նպատակները` աշխարհը և մարդկության կյանքը բարելավելն է։