Համաշխարհային բիզնես գիգանտները շատ արագ հասկացան Արհեստական Բանականության առանցքային դերը հաճախորդների սրտերն ու մտքերը “գրավելու” հարցում։ Իրականում բիզնես աշխարհը հայտնվել է ԱԲ ի կողմից նետված դժվարին մարտահրավերներին արձագանքելու տուրբուլենտային գոտում։ Ի՞նչ անել, ինչպե՞ս արձագանքել։ Այս և այլ հարցերի պատասխանները տալիս է բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը: