Մանուշակագույն կով

Author Սեթ Գոդին
Publish Date 12.11.2009
Language Անգլերեն
Page Count 224 էջ

Թեման՝ Մարքեթինգ

Հակիրճ նկարագրություն

Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կովին, վստահ ենք՝ երկար կհիշեք ու կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Այս գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր:

Հեղինակի մասին

Սեթ Գոդինն ամերիկացի ձեռնարկատեր է, Yahoo!-ի մարքեթինգի նախկին ղեկավար, ինչպես նաև մարքեթինգի ոլորտում հաջողակ հեղինակ և բանախոս։ Իր աշխատություններում առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խորը հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար:

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ