Սա է մարքեթինգը

Author Սեթ Գոդին
Publish Date 13.11.2018
Language Անգլերեն
Page Count 288 էջ

Թեման՝ Մարքեթինգ

Հակիրճ նկարագրություն

Մարքեթինգը հինգ քայլով
— Առաջին քայլը կերտելու արժանի բան հորինելն է՝ պատմելու արժանի պատմությամբ և քննարկման արժանի ավանդով։
— Երկրորդ քայլը այդ բանն այնպես նախագծել և կյանքի կոչելն է, որ որոշ մարդիկ հատկապես կարևորեն և շահեն դրանից։
— Երրորդ քայլը ուղեկցող պատմություն ստեղծելն է, որը կհամընկնի մարդկանց այդ փոքրիկ խմբի (ամենափոքր մրցունակ շուկայի) երազանքներին ու անձնական պատմություններին։
— Չորրորդը բոլորի ամենասիրելի քայլն է՝ լուրը տարածելը։
— Վերջին քայլը հաճախ անտեսվում է. կանոնավոր կերպով, հետևողականորեն ու շռայլորեն շարունակ երևալը, որպեսզի կարողանաս կերտել, առաջնորդել ու վստահություն ձևավորել քո ծրագրած փոփոխության հանդեպ։
Որպեսզի վաստակես վերահսկելու թույլտվությունն ու սովորեցնելու արտոնությունը։ Որպես շուկայավարներ, մենք մշտապես գաղափարները մեկից մյուսին հասցնելու գործն ենք անում՝ մեր փոփոխության կայացման մեջ մարդկանց ներառելով։

Հեղինակի մասին

Սեթ Գոդինն ամերիկացի ձեռնարկատեր է, Yahoo!-ի մարքեթինգի նախկին ղեկավար, ինչպես նաև մարքեթինգի ոլորտում հաջողակ հեղինակ և բանախոս։ Իր աշխատություններում առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խորը հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար:

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ