Հակիրճ նկարագրություն
«Առաջնորդ՝ առանց պաշտոնի». Համառություն և համբերություն․ սրանք են իսկական առաջնորդի այն երկու որակները, որոնք օգնում են հաղթահարել դժվարին ու փոփոխություններով լի ժամանակները։ Քո առօրյա գործերի քաոսում ժամանակ հատկացրու մարդկային հարաբերությունների զարգացմանը, ժպտա, լավ խոսք ասա, բարի գործ արա քո շրջապատի համար։ Սրանք ոչ թե թույլ մարդուն, այլ խիզախ առաջնորդին հատուկ քայլեր են։ Առաջնորդ են դառնում նրանք, ովքեր պատրաստ են անել այն ամենը (անգամ եթե դա իրենց նեղություն է պատճառում), ինչ անհաջողակները չեն անում։ Առաջնորդներն ունեն ուժեղ կամք՝ անելու այն, ինչը կարևոր է ու ճիշտ, այլ ոչ թե միայն այն, ինչը հեշտ է ու հաճելի։
Հեղինակի մասին
Ռոբին Շարման աշխարհի լավագույն լիդերայնության էքսպերտներից մեկն է: Նրա առաքելությունն է օգնել ա նվիրված է կազմակերպություններին զարգացնել մարդկանց, ովքեր առաջնորդում են առանց պաշտոնի ունենալու: Նրա կլիենտների թվում են Microsoft-ը, GE-ն, FedEx-ը, IBM-ը, Nike-ը, NASA-ն, Yale University-ը և The Young Presidents Organization-ը: Շարմայի գրքերը, ինչպիսիք են «Վանականը, ով վաճառեց իր Ferrari»-ն և «The Greatness Guide»-ը, գլխավորել են աշխարհի բեսթսելլերների ցանկը և վաճառվել են միլիոնավոր օրինակներով՝ ավելի քան 70 լեզուներով: