Մարքեթինգի խորհրդատվություն

Դիֆերենցումն է մարքեթինգի արժեքը

Պրոդուկները վաճառվում են ոչ թե շուկաներում, այլ հաճախորդների մտքերում։ Նրանց պետք է լավ հասկանալ և անընդհատ նոր ու դրականորեն դիֆերենցվող արժեքներ տալ։ Մենք լուծում ենք մարքեթինգի առանցքային խնդիրները․ մարքեթինգային ստրատեգիաների մշակումը, պրոցեսների ներդրումը և դրանց կապակցումը բիզնեսի մյուս օղակների հետ։ Նպաստում ենք մարքեթինգային հնարավորությունների կապիտալացմանը, արդյունավետության բարձրացմանն ու մրցունակության աճին։

Մարքեթինգի
խորհրդատվություն

Մարքեթինգային խորհրդատվության ուղղությունները

Մարքեթինգային ստրատեգիայի մշակում

Հաղթող մարքեթինգային ստրատեգիան թվերի և արվեստի ճիշտ համադրություն է։ Պետք է հասկանալ բիզնեսի ներքին և արտաքին միջավայրները, որից հետո մշակել բիզնեսի աճի այլընտրանքային տարբերակներն ու մարքեթինգային նպատակներին հասնելու ամենաօպտիմալ եղանակները։

Տալիս ենք դինամիկ, նորարարական մարքեթինգային ստրատեգիաներ, ինչպես նաև ստրատեգիաների իրագործման և վերահսկման մանրամասն պլաններ։

Մարքեթինգի կառավարման մոդելի ներդրում

Հասույթի կայուն աճը կախված է բիզնեսի մի շարք կարողություններից։ Հաճախ հնացած մոդելները և բիզնես պրոցեսները տանում են լճացման և թույլ չեն տալիս պրոակտիվ կերպով կառավարել մարքեթինգային ստրատեգիաները, լիարժեքորեն օգտագործել վաճառքի և մարքեթինգի հնարավորությունները։

Մշակում ենք բրենդինգի և կոնտենտ ստրատեգիաներ ու մարքեթինգային օպտիմալ մոդելներ, որոնք սինխրոնիզացնում է բիզնեսի կառավարումը, վաճառքի ու մարքեթինգի թիմի ջանքերը և տեխնոլոգիաները։

Պրոդուկտային պորտֆելի կառավարում

Հաճախորդների համար իրական արժեքի ստեղծումը սկսվում է պրոդուկտային պորտֆելի դինամիկ կառավարումից։ Կայուն աճող բիզնեսները պարբերաբար վերանայում են իրենց պրոդուկտային պորտֆելները, բացահայտում են կորստաբեր պրոդուկտները ու զարգացնում շահութաբեր և հեռանկարային ուղղությունները։

Կմշակենք պրագմատիկ պորտֆելներ, որոնք հիմնված կլինեն հաճախորդների կարիքների արմատական վերլուծությունների վրա և կունենաք պրոդուկտների կառավարման բարձրակարգ կարողություններ։

ROI և արդյունավետության բարձրացում

Այսօր մարքեթինգը պարտավոր է աշխատել արագ և ունենալ լազերի ճշգրտություն, որից էլ կախված է Ձեր ընկերության աճի հեռանկարը։ Պետք է խուսափել մարքեթինգային միյոպիայից և կենտրոնանալով ծախսերի նվազեցման և ներդրումային առաջնահերթությունների վրա։

Կօգնենք շեշտակիորեն բարելավել մարքեթինգային ներդրումների արդյունավետությունը՝ շուկայի վերլուծություն կատարելով ու բացահայտելով հաճախորդային շահութաբեր սեգմենտներն ու արդյունավետ ուղիները։

Ի՞նչ կտա ձեզ
մարքեթինգային խորհրդատվությունը

Բիզնեսի մրցակցային առավելություններ

Մրցակցային առավելությունը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ եք դիֆերենցում Ձեր ընկերությունը մրցակիցների համեմատությամբ, ձեռք բերել նոր գնորդներ և խուսափելով գնային պատերազմներից։ Ձևավորում ենք Ձեր բիզնեսի մրցակցային առավելությունները, առաջ անցնել մրցակիցներից և շուկայում գրավել առաջատար դիրքեր։

Կոմերցիոն գործառույթների սինխրոնիզացումը

Որտե՞ղ է սկսվում վաճառքը և ավարտվում մարքեթինգը։ Պոտենցիալ գնորդների որակավորումը, մարքեթինգի ծողովակից դեպի վաճառքի ձագար փոխանցելու պրոցեսները յուրաքանչյուր բիզնեսում տարբեր են։ Մշակում ենք մարքեթինգի և վաճառքի օղակների սինխրոնիզացիայի պրոցեսները և մեխացնում բիզնեսի արդյունավետությունը։

Կոնկրետ գործողությունների պլանների մշակում

Շատ բիզնեսներ դժվարանում են ստրատեգիական տեսլականը վերածել գործողությունների իրագործելի պլանի, կապել դրանք բյուջեի և ֆինանսական ցուցանիշների հետ։ Կազմում ենք բիզնես նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը, գործողությունների պլանը և հսկեղական մեխանիզմները։

Ի՞նչ կստանաք