Բիզնես խորհրդատվության նպատակը գործընկերների առանցքային խնդիրների լուծումն ու նոր բիզնես-հնարավորություններն են։ Մենք Կառուցում ենք մոդելներ և աճի ռազմավարություն՝ օպտիմիզացնելով բիզնեսի արժեշղթան և ապահովելով բարձր շահութաբերություն։
Ճանաչե՛ք Ձեր բիզնեսի խնդիրները, օգտագործե՛ք ուժեղ կողմերը։
Կառավարե՛ք բիզնեսն ինովացիոն և արդյունավետ մեթոդներով։
Ներդրե՛ք մարքեթինգի ժամանակակից և դինամիկ մոդելներ։
Հրաժարվե՛ք վաճառքի չաշխատող և հնացած մոդելներից։
Օգտագործելով մեր փորձառությունը բազմաթիվ և բազմաբնույթ բիզնեսների հետ՝ կօգնենք Ձեզ նայել խնդիրներին նոր տեսանկյունից, պարզել և օբյեկտիվ կերպով վերլուծել արմատական պրոբլեմները, մշակել նորարարական բիզնես լուծումներ և դառնալ շուկայում առաջատար։
Աշխատում ենք գործընկերների հետ և մշակում անհատականացված բիզես լուծումներ՝ բիզնեսի համար ստեղծելով մրցակցային նոր կարողություններ։ Արդյունքում, ունենում եք շոշափելի արդյունքներ և շուկայում դառնում եք ավելի մրցունակ։
Օպտիմիզացնում ենք բիզնես պրոցեսները՝ ստրատեգիական պլանավորումից մինչև գործառնությունների ամենօրյա կառավարում։ Վերակազմավորում ենք պրոցեսների բոլոր օղակները, տալով ներդրումների վերադարձելիության շեշտակի աճ։
Վերլուծել ենք վաճառքի պրոցեսները, գնահատում աշխատակազմի կատարողականն ու սահմանում վաճառքի համակարգի ուժեղ ու թույլ կողմերը, ոչ արդյունավետ ստրատեգիաները, վաճառքի կառավարման համակարգը։
Մշակել ենք վաճառքի բաժնի կառավարման համակարգ։ Կազմել ենք մասնագետների աշխատանքային պարտականությունների մանրամասն ու հստակ նկարագիրը, սահմանել ենք KPI-ները և մոտիվացիոն համակարգը։
Մշակել ենք շուկայի ներթափանցման ստրատեգիա՝ սահմանելով կոմերցիոն նպատակները և վաճառքի ու մարքեթինգի ռազմավարությունները։
Ուսումնասիրել ենք ֆինանսական հաշվետությունները, գնահատել բիզնեսի ներկայիս վիճակն ու կատարողականը, սահմանել ենք հիմանական ծախսերն ու եկամտի հնարավորությունները։
Բարձրացրել ենք հաճախորդների բավարարվածության միավորը (customer satisfaction index)՝ սահմանելով, թե ինչպես է պրոդուկտը բավարարում հաճախորդի ակնկալիքները և վերլուծելով հաճախորդների կարիքները, ցանկություններն ու սպասարկման պրոցեսի ուժեղ ու թույլ կողմերը ։
Օգնել ենք համապատասխանեցնել կազմակերպչական կառուցվածքը բիզնես նպատակներիռազմավարությունների հետ։ Աջակցել ենք աշխատակիցներին կառավարելու ու նրանց կատարողականը վերահսկելու հարցերում ։
Բիզնես խորհրդատվական ի՞նչ ծառայություններ եք մատուցում։
Մենք իրականացնում ենք Բիզնեսի դիագնոսիկա, Կառավարման խորհրդատվություն, Վաճառքի խորհրդտավություն և Մարքեթինգի խորհրդատվություն։
Ինդուստրիալ ի՞նչ փորձառություն ունեք։
Մենք ունեք բազմաինդուստրիալ փորձառություն։ Աշխատել ենք ֆինանսական և բանկային, շինարարական, կազմակերպությունների, դիստրիբուցիոն և մանրամեծածախ վաճառքով զբաղվող, բեռնափոխադրող, գովազդային և տպագրական, HoReCa, արտադրական, անշարժ գույքի և կառուցապատման մեջ մասնագիտացած կազմակերպությունների հետ։
Խորհրդատվական ի՞նչ պրոյեկտներ եք իրականցրել։
Մեր խորհրդատվական պրոյեկտներն ներկայացաված են կայքում։ Ամեն պրոեյկտի մանրամասն նկարագիրն ու գործընկերոջ կարծիքը ներկայացնում են պրոյեկտի արդյունավետությունը։
1․ Ի՞նչ ֆորմատով եք կատարում բիզնես խորհրդատվությունը։
Բիզնես խորհրդատվությունը իրականացնում ենք դեմ առ դեմ հանդիպման ընթացքում։
2․ Որքա՞ն է տևում բիզնես խորհրդատվույթունը։
Բիզնես խորհրդատվության տևողությունը տարբերվում է կախված բիզնեսի չափից, նպատակներից, խնդիրներից ու պրոյեյտի ծավալից։
3․ Որքա՞ն է բիզնես խորհրդատվության գինը։
Գինը սահմանվում է կախված պրոյեկտի տիպից, բիզնեսի կարիքներից ու խնդրից ծավալից։
1․ Արդյո՞ք առաջարկում եք հետխորհրդատվական աջակցություն պրոյեկտի ավարտից հետո։
Այո, մեր գործընկերները կարող են խորհրդով դիմել Ձեզ բիզնես համագործակցությունից հետո։
2․ Կատարու՞մ եք թիմի թրեյնինգ՝ որպես խորհրդատվական պրոյեկտի մի մաս։
Այո, մշակում ու անցկացնում ենք կորպորատիվ թրեյնինգեր՝ ելնելով բիզնեսի կարիքներից ու գործընկերոջ պահանջներից։