Նոր «մեկ-րոպեանոց» մենեջերը

Թեման՝ Կառավարում

Հակիրճ նկարագրություն

Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց:
Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:
​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից: Դուք կսովորեք երեք հեշտ կիրառելի մենեջմենթի մեթոդներ, որոնք արդեն փոխել են միլիոնավոր մարդկանց կյանքեր:

Հեղինակի մասին

Քեն Բլանչարդը The Ken Blanchard Companies-ի՝ միջազգային կառավարման վերապատրաստման և խորհրդատվական ընկերության համահիմնադիրն է: Բացի հայտնի բանախոս և խորհրդատու լինելուց, Քենը ժամանակ է անցկացնում նաև որպես դասախոս իր ալմա մատերում՝ Կոռնելի համալսարանում, որտեղ նա հոգաբարձուների խորհրդի անդամ է: Քենը ստացել է բազմաթիվ մրցանակներ և պատվոգրեր կառավարման, առաջնորդության և հրապարակային խոսքի ոլորտներում: Ազգային բանախոսների ասոցիացիան նրան շնորհել է իր ամենաբարձր պարգևը՝ «Գործընկերների խորհրդի գերազանցության մրցանակը»: Քենը ներառվել է Amazon-ի Փառքի սրահում՝ որպես բոլոր ժամանակների 25 լավագույն վաճառվող հեղինակներից մեկը: Grand Canyon համալսարանի բիզնես դպրոցը կրում է նրա անունը:

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ