Սակիչի Տոյոդան ճապոնացի ձեռնարկատեր էր, գյուտարար և արդյունաբերող։ Նա հայտնագործել է աշխարհում առաջին ավտոմատ ջուլհակի հաստոցը, որտեղ մաքոքների փոխարինումը կատարվել է առանց հաստոցի աշխատանքը դադարեցնելու։ 1926 թվականին հիմնադրել է «Toyoda Automatic Loom Works» ընկերությունը։ Ձևակերպել է ձիդոկայի սկզբունքը (ինքնավարություն, ավտոմատ կերպով դադարում է խնդիրներ առաջանալու դեպքում), որը ներառված է Տոյոտայի արտադրական համակարգի մեջ, եթե թելը կտրվում է մեխանիկական հյուսվածքային մեքենայի վրա, հաստոցը պետք է անմիջապես կանգ առնի, որպեսզի օպերատորը ժամանակ և ջանքեր չկորցնի խոտանված գործվածքների արտադրության համար։