Բարձր գինը որպես մրցակցային առավելություն

Թանկ և բացառիկ ապրանքների և ծառայությունների վաճառքի ժամանակ հենց բարձր գինն է հանդիսանում մրցակցային առավելությունը:

«Mercedes»-ի գինը սկզբնական կոմպլեկտացիայով կարող է արժենալ, օրինակ, 30.000 եվրո, իսկ «Rolls Royse» -ը՝ 100.000: Ավելին շուտ, ոչ թե եվրո այլ ֆունտ ստերլինգ:

Ո՞ր մեքենան է տեխնիկապես ավելի կատարյալ: Ամենայն հավանականությամբ «Mercedes»-ը: Գիտե՞ք ինչ են գրում «Rolls Royse» -ի գործարանային անձնագրի մեջ:

— «Եթե Ձեր մեքենան փչացել է, Ձեր վարորդը գիտի ինչ անել»: Թարգմանում եմ. Եթե Դուք «Rolls Royse» — եք գնել, ուրեմն Դուք պետք է գնեք նաև վարորդին՝ կոմպլեկտի մեջ:

Իսկ որքա՞ն ձիաուժ ունի «Rolls Royse» -ը: Գիտե՞ք որքան է նշված շարժիչի հզորությունը մեքենայի գործարանային անձնագրում: «Enough» — «Բավարար է»: Եթե Դու գնել ես «Rolls Royse», հանգստացիր արդեն, Քո ինչի՞ն է պետք շարժիչի հզորությունը:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե նոր «Rolls Royse» -ը հնարավոր լիներ գնել 30.000 եվրոյով: Ծիծաղում եք չէ՞: «Rolls Royse» 30.000 եվրոյով – ու՞մ է այն պետք:

ՈՐԱԿՈՎ = ԹԱՆԿ