
Մեր գլխում գտնվող 150 սմ² ծավալ և մոտավորապես 1-2 կիլոգրամ քաշ ունեցող փոքրիկ օրգանն իր մեջ պարունակում է ավելի քան 100 միլիարդ կենդանի հյուսվածք և 1 միլիոն կիլոմետրի հասնող մանրաթելեր՝ նեյրոններ։ Ավելին, բնականոն գործունեության համար ուղեղին անհրաժեշտ է մոտավորապես 60 վտ հզորություն ունեցող լամպի համարժեք էներգիա։
Իսկ ինչպե՞ս է այն իրականում աշխատում։ Հայտնի է, որ մեր ուղեղը բաղկացած է 2 կիսագնդերից։ Ձախը տրամաբանական մտածողության կենտրոնն է (լեզվային, մաթեմատիկական կարողություններ, խոսք), իսկ աջ կիսագունդը՝ ստեղծագործ մտածողության (արվեստի, երաժշտության ընկալում, ոգեշնչում և այլն)։
Սրանից բացի, մեր ուղեղը բաղկացած է նաև 3 առանձին շերտերից, որոնք հանդիսանում են անկախ օրգաններ՝ լիովին տարբեր հյուսվածքային կառուցվածքով և գործառույթներով։ «Նոր» ուղեղը՝ մտածող, մշակում է ռացիոնալ ինֆորմացիան։ «Միջին» ուղեղը՝ զգացող, մշակում է էմոցիաները և ներքին զգացմունքները։ «Հին» ուղեղը՝ որոշումներ կայացնող, հաշվի է առնում նախորդ երկու ուղեղներից ստացված ինֆորմացիան և կայացնում վերջնական որոշում։
Հին ուղեղն իրենից ներկայացնում է մի պարզունակ օրգան, որը մարդու էվոլյուցիայի արդյունքն է։ Հին ուղեղն անվանում են նաև «սողունային» ուղեղ։ Գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, որոնք ապացուցում են հին ուղեղի գերակշռումը որոշումներ կայացնելու գործընթացում։ Հին ուղեղը սահմանում է, թե որ ինֆորմացիան կուղարկվի նոր ուղեղ և ինչպիսի որոշումներ կկայացվեն։
Մարքեթինգի և վաճառքի կարևորագույն խնդիրներից մեկն է պարզել, թե ինչպես դիմել ու հասնել մարդու հին ուղեղին։ Ըստ Harvard Business Review-ի հետազոտող Մայքլ Դ. Հարիսի, մարդիկ որոշումներ կայացնում են, հիմնվելով էմոցիաների վրա, ապա փնտրում և ռացիոնալ բացատրություն տալիս դրանց։
Հիմա մենք գիտենք, որ վերջնական որոշումները կայացվում են մեր հին ուղեղի միջոցով՝ այն ուղեղի, որն անգամ բառեր չի հասկանում։
Իսկ հնարավո՞ր է արդյոք ազդել հին ուղեղի վրա։ Այո՛, հնարավոր է։ Հին ուղեղին «հասնելու» համար մենք պետք է սովորենք խոսել լրիվ այլ լեզվով։ Նեյրովաճառքն այդ լեզվին տիրապետելու ուղիներից մեկն է։
Շուտով այս թեմայի շրջանակերում անցկացնելու եմ մի յուրահատուկ բիզնես սեմինար՝ «NEUROՎաճառք» վերնագրով։
