Բիզնես
Բանակցություններ

«Բիզնես Բանակցություններ» դասընթացը վերացնելու է բանակցային վախերն ու չեզոքացնելու է վտանգները։ Այս կուրսը մասնակիցներին տալիս է այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաճախորդի տարբեր տեսակի առարկությունների հետ աշխատելը, գործընկերներին ընդհանուր շահերի բերելը, արդյունավետ համաձայնությունների գալը, աշխատակիցների հետ փոխշահավետ բանակցելը։ Սա ոչ միայն բիզնես բանակցություններ վարելու, այլ ողջ կյանքում սեփական հաջողությունները ամրապնդելու դասընթաց է։

Մասնակցության պայմաններ

Կյանքում մենք ստանում ենք ոչ թե այն, ինչին արժանի ենք, այլ այն, ինչպես բանակցել ենք

Որպես գործարար, Դուք շատ լավ կհիշեք, որ կարևոր գործարքի շուրջ տարվող բանակցությունների արդյունքում կամ էապես ավելացրել կամ նվազեցրել եք Ձեր հնարավոր շահույթը։ Եթե մինչև վերջ անկեղծ լինեք, ապա կխոստովանեք նաև, որ երբեմն Ձեզ զինաթափված եք զգացել բանակցային սեղանի շուրջ։ Մի գաղտնիք բացենք։ Այս ամենի պատճառն այն է, որ լուրջ ու լարված բանակցությունների ժամանակ մարդիկ հաճախ հենվում են բնազդային ազդակների ու արձագանքների վրա, որոնք էլ հետագայում ավելի են բարդացնում պրոցեսը։ Եթե Ձեզ ծանոթ իրավիճակ է, ուրեմն Դուք այսուհետ պետք է բանակցային ուժեղ հմտությունների տիրապետեք, որոնց կիրառման միջոցով կնվազեցնեք հնարավորի կորստի ռիսկերը։ «Բարդ Բիզնես Բանակցություններ» դասընթացը բարելավելու է Ձեր բանակցային հմտությունները և ներկայացնելու է բիզնեսի բանակցությունների ընթացքում կիրառելի գործիքակազմերը ։

Play Video

Ու՞մ համար է դասընթացը

Ի՞նչ ենք սովորելու

«Բիզնես Բարդ Բանակցություններ» դասընթացի ընթացում մասնակիցները ձեռք կբերեն համաշխարհային փորձից դուրս բերված, հայաստանյան բիզնես պրակտիկայում զտված, մի շարք գերօգտակար բանակցային ստրատեգիաներ, տակտիկաներ ու տեխնիկաներ։ Դասընթացի ընթացքում կսովորեք, թե ինչպես կարելի է գտնել փոխադարձ շահավետ լուծումներ, ինչպես բանակցել բիզնես գործընկերների և ֆիրմայի աշխատակիցների հետ։

Դասավանդվելու է 8 հիմնական մոդուլ

Ի՞նչ է բիզնես բանակցությունը։

-Բանակցել այնպես, որպեսզի ստանաք հաջող գործարք (DEAL)
-Վերլուծել բանակցային իրավիճակն այնպես, որպեսզի գտնեք ընդհանուր շահեր

Ինչպե՞ս վարպետորեն մտնել բանակցությունների մեջ

-Օգտագործել «Ժամացույցի» մոդելը և բանակցությունները տանել ցանկալի ուղղությամբ
-Տալ ճիշտ հարցեր, ստանալ զիջումների

Ինչպե՞ս գտնել փոխադարձ շահավետ լուծումներ

-Օգտագործել հաջող բանակցությունների 3P-երը։
-Սահմանել Ձեր ու Նրա առաջնահերթությունները և MPL-ի միջոցով ստեղծել երկկողմանի ԱՐԺԵՔ։

Ինչպե՞ս ներկայացնել Ձեր ուժեղ կողմերը

-Սովորել, ինչպե՞ս չմատնել Ձեզ և թույլ կողմերը ներկայացնել որպես հնարավորություններ։
-Արդեն բացե՞լ եք «քարտերը», ի՞նչ անել։

Որո՞նք են հայտնիների բանակցային տակտիկաները

-Կսովորեք Թրամփի, Օբամայի, Գեյթսի ու այլոց տեխնիկաները։
-Կիմանաք, թե ինչպե՞ս դիմացինի առարկությունները/հակառաջարկները վերածել հնարավորությունների։

Ինչպե՞ս բանակցել բիզնես գործընկերների հետ

-Ինչպե՞ս ստանալ լավ պատվերներ դրսի գործընկերներից։
-Ինչպե՞ս վերանայել մատակարարների պայմանագրերը։

Ինչպե՞ս բանակցել ֆիրմայի աշխատակիցների հետ

-Ինչպե՞ս բանակցել աշխատավարձի շուրջ։
-Ինչպե՞ս բանակցել սպասվող փոփոխությունների շուրջ։

Ինչպե՞ս ապահովել բանակցության սահուն ընթացքը

-Ի՞նչ է ասում մարմնի լեզուն։ Համընկնու՞մ է բառերի հետ։
-Ինչպե՞ս կիրառել էմոցիոնալ ինտելեկտը բանակցություններում։

Գիտեք, թե ինչու՞ է, որ ․․․

Բանակցության արդյունքը գնալով ավելի ռիսկային է դառնում

Որովհետև լուրջ ու լարված բանակցությունների ժամանակ մարդիկ հաճախ հենվում են բնազդային ազդակների ու արձագանքների վրա, որոնք էլ հետագայում ավելի են բարդացնում պրոցեսը։

Շահույթը Ձեր ձեռքից բաց եք թողնում

Որովհետև բանակցության ընթացքում չի կիրառվում այնպիսի ստրատեգիաներ ու մեթոդներ, որոնք կօգնեն բացահայտել երկու կողմերի առաջնահերթություններն ու կարիքները։ Առանց այլընտրանքային տարբերակները քննարկելու՝ սկսում են աշխատել ամենաակնհայտ պայմաններով։

Բանակցությունն ընթանում է ոչ ցանկալի ուղղություն

Որովհետև շատերը մտածում են միայն գործարքի մասին՝ անտեսելով հարաբերությունների գործոնը։ Նրանք ֆոկուսավորվում են շատ վաճառքների իրականացնելու և շահույթ գեներացնելու վրա՝ երկարաժամկետ համագործակցություն ձևավորելու փոխարեն։

Իսկ ի՞նչ կլինի, եթե շարունակենք

Ձեր առաջարկը ներկայացնել թույլ բանակցային դիրքերից

Ձեր բանակցային սխալները աշխատում են Նրա օգտին։ Դիրքորոշումը սխալ ներկայացնելը բացասաբար է ազդում նաև բանակցության հետագա փուլերի վրա։ Այն կարող է բարդացնել Ձեր պայմանները քննարկելու և զիջումներ ստանալու պրոցեսը։

Բանակցությունների ժամանակ ենթարկվել պահի թելադրանքներին

Ձեր բնազդը կարող է հանդիսանալ մեծ կարուստների պատճառ։ Առանց բանակցությանը պատրաստվելու և Նրա թաքնված առաջնահերթությունները պարզելու, կարող եք համաձայնվել/հրաժարվել այնպիսի պայմանների(ց), որոնք կազդեն շահույթի մարժայի վրա։

Անտեսել էմոցիոնալ ինտելեկտի դերն ու նշանակությունը

Այն կարող է բացասաբար է ազդել հաղորդակցության պրոցեսի վրա, քանի որ էմոցիաների և մարմի շարժումների սխալ ընկալումը կարող է թյուրըմբռման պատճառ հանդիսանալ։ Արդյուքնում՝ կարող եք բաց թողնել շահութաբեր բիզնես հնարավորություններ

Կսովորեք բանակցային մեթոդները, որոնք օգնում են բիզնեսին վաճառել ավելի

Շատ

Թանկ

Հաճախ

Արագ

Երկարատև

Արդյունավետ

Մասնակից կազմակերպություններ

Դպրոցի մյուս կուրսերը

30%

Բիզնեսի սեփականատերերը, ովքեր մասնակացել են գործարար բանակցության վերաբերյալ թրեյնինգի, արձանագրել են 30% շահույթի մարժայի աճ։

54%

B2B բիզնեսների 54%-ը  արձանագրել է կրկնվող վաճառքների աճ պրոֆեսիոնալ բանակցություններ թեմայով սեմինարիների մասնակցելու հետո։

20%

Սեփականատերերը նշել են, որ բանակցային տեխնիկաները կիրառելուց հետո թողունակության մակարդակը 20%-ով նվազել է։

Բիզնես հղումներ

Պատերազմելու արվեստը բիզնեսումՀարցազրույց

Պատերազմելու արվեստը բիզնեսում

Էմոցիոնալ ինտելեկտՈւղիղ եթեր

Էմոցիոնալ ինտելեկտ

Ուոլ սթրիթի գայլըՖիլմ

Ուոլ սթրիթի գայլը

Ուորեն Բաֆեթ․ Լավագույն ներդրողն աշխարհումԱուդիո գիրք

Ուորեն Բաֆեթ․ Լավագույն ներդրողն աշխարհում

Բաբելոնի ամենահարուստ մարդըԳիրք

Բաբելոնի ամենահարուստ մարդը

Կառավարեք Ձեր էներգիան, ոչ թե ժամանակըՀետազոտություն

Կառավարեք Ձեր էներգիան, ոչ թե ժամանակը

Բիզնեսներ կան, որոնց վաճառքի բաժինները նման են «Սև արկղի»Բիզնես հոդված

Բիզնեսներ կան, որոնց վաճառքի բաժինները նման են «Սև արկղի»

ԱֆորիզմներԱֆորիզմներ

Աֆորիզմներ

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս համոզվեմ, որ Բիզնես բանակցություններ դասընթացը համապատասխանում է ինձ։
Դասընթացը ներկայացված է Բիզնես բանակցություններ դասընթացի էջում։ Ուսումնասիրեք էջը, այնուհետև լրացրեք Ձեր տվյալները՝ դասընթացի մանրամասները պարունակող ձեռնարկը ներբեռնելու համար։ Եթե դեռ կունենաք հարցեր ձեռնարկն ուսումնասիրելուց հետո, կարող եք զանգահարել (011 230 230) կամ գրել [email protected] էլ․ փոստին։

Ովքե՞ր են դասընթացի մասնակիցները։
Դասընթացին մասնակցում են զանազան ծառայություններ մատուցող ու ապրանքներ արտադրող ու վաճառող ընկերությունների սեփականատերերը, գործադիր տնօրենները, կոմերցիոն տնօրենները ու ավագ ղեկավար պաշտոններ ստանձնած այլ անձինք։

Ի՞նչ ինդուստրիալ փորձառություն ունեք։
Մենք աշխատել ենք բազմաթիվ ինդուստրիաների հետ, ինչպիսիք են առողջապահությունն ու էսթետիկ բշժկությունը, ներմուծումն ու դիստրիբուցիան, արտադրությունն ու մանրամեծածախ առևտուրը, HoReCa-ն, շինարարությունը, կառուցապատումը, բեռնափոխադրումն ու այլ ծառայություններ իրականացնող կազմակերպություններ։

Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը։
Ամեն դասին ներկայացվում է դասընթացի հերթական մոդուլն իր բոլոր բաժիններով։ Յուրաքանչյուր անցած մոդուլ ամրապնդում ենք ամենօրյա թեստերի, թիմային աշխատանքների, քեյսերի և JIT ռեսուրսների միջոցով։ Ընթացքում լինում է միջանկյալ քննություն, իսկ վերջում՝ ավարտական քննություն։

Ե՞րբ է սկսվում Բիզնես բանակցություններ դասընթացը։
Դասընթացի մեկնարկը ներկայացված է Բիզնես բանակցություններ էջի «Մասնակցության պայմանները» ենթաբաժնում։ Եթե Ձեր հարցման պահին դասընթացն արդեն մեկնարկել է, լրացրեք հայտը մյուս դասընթացի մեկնարկի մասին տեղեկանալու համար և հետևեք էջի թարմացումներին։

Որքա՞ն է տևում Բիզնես բանակցություններ դասընթացը։
Դասընթացը տևում է 52 ժամ: Դասերն անցկացվում են յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ 17։00-21։00։

Որտե՞ղ է անցկացվում դասընթացը։
Բիզնես բանակցություններ դասընթացն անցկացվում է Manassian Business School-ի տարածքում՝ Արարատյան 82 հասցեում։

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել դասընթացին։
Դասընթացին գրանցելու համար ուղարկեք Ձեր տվյալները (անուն ազգանունը, կազմակերպության անվանումը, պաշտոնը, հեռախոսահամարը, էլ․ փոստը) ու կազմակերպության լոգոն Manassian Group-ի Viber-ին կամ WhatsApp-ին (374 95 230 230)։

Կարո՞ղ եմ գրանցվել դասընթացին գրանցման վերջնաժամկետից հետո։

Ո՛չ, անհրաժեշտ է գրանցվել դասընթացին մինչ վերջնաժամկետի ավարտը։

Որքա՞ն է դասընթացի գինը։
Դասընթացի գնին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Պրոֆեսիոնալ վաճառքներ էջի «Մասնակցության պայմանները» ենթաբաժնում։

Ի՞նչ եղանակով եք ընդունում վճարումները։
Վճարումը կարող եք կատարել որպես իրավաբանական կամ ֆիզիկական անձ։ Որպես իրավաբանական անձ վճարում կատարելու համար պետք է ուղարկեք կազմակերպության ՀՎՀՀ-ն հարկային հաշիվը դուրս գրելու համար, իսկ որպես ֆիզիկական անձ վճարելու դեպքում պետք է կապ հաստատեք մեզ հետ վճարման տվյալներն իմանալու համար։

Արդյո՞ք գործում է վճարման ճկուն համակարգ։
Այո, վճարումը կարող եք կատարել 2 մասով։ Վճարման առաջին մասը պետք է կատարեք մինչ դասընթացի մեկնարկը՝ Ձեր տեղը ամրագրելու համար, իսկ երկրորդ մասը՝ դասընթացի միջնամասում, որի մասին նախապես Ձեզ կտրվի գրաֆիկ։

Արդյո՞ք կատարում եք գումարի ետ վերադարձ։
Ո՛չ, սովորաբար գումարի ետ վերադարձ չենք կատարում ։

Արդյո՞ք ստանալու եմ սերտիֆիկատ մասնակցելով դասընթացին։
Դասընթացի յուրաքանչյուր մասնակից ստանում է սերտիֆիկատ, եթե հաճախում է դասերին, ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն խմբային քննարկումների ու սիմուլյացիոն քեյսերի ընթացքում, ու հաջողությամբ հանձնում է թեստերը, միջանկյալ ու ավարտական քննությունները։

Ի՞նչ կարգավիճակ եմ ստանալու ավարտելով դասընթացը։
Բիզնես բանակցություններ դասընթացը հաջողությամբ ավարտելով կարող եք ստանալ դպրոցի շրջանավարտի կարգավիճակ։ Որպես Manassian Business School-ի շրջանավարտ՝ հնարավորություն եք ստանում օգտվել դպրոցի օգտակար ռեսուրսներից ու շարունակել կրթվել։