SMART Բիզնես
Մենեջմենթ

Բիզնեսների TOP մենեջմենթի համար մշակված հատուկ դասընթաց է, որը կատարելագործում է ավագ ղեկավարների կառավարման ունակությունները, տալիս է բիզնեսի կառավարման նորարարական մոտեցումներ ու մեթոդիկաներ։
Բիզնես միջավայրն անընդհատ փոփոխվում է, հետևաբար TOP մենեջմենթի շարունակական կրթությունը կարևոր նախապայման է բիզնեսը դեպի հաջողություն տանելու համար։ Այս կուրսն ապահովում ֆունդամենտալ բիզնես գիտելիքներ, աճի ստրատեգիաներ, պրակտիկ գործիքներ ու ռեալ աշխատող տեխնիկաներ։

Մասնակցության
պայմաններ

Կատարելագործեք բիզնեսը SMART կառավարելու հմտությունները

Անընդհատ զարգացող բիզնես միջավայրը նոր մարտահրավերներ է պատրաստում ժամանակակից բիզնեսների համար։ Դրանց հաղթահարումը պահանջում է ճկունություն ու նորարարություն, որին հնարավոր չէ հասնել կառավարման հնացած մոտեցումների միջոցով։ Բիզնեսը զարգացնելու և մրցակցային առավելություն ձեռք բերելու համար նախ պետք է զարգացնեք կառավարման Ձեր հմտությունները։ SMART Business Management դասընթացը բացառիկ մի կուրս է, որն ուղղորդելու է Ձեզ կառավարման բոլոր փուլերով, ու ներկայացնելու է այն գործիքակազմերը, որոնք չափազանց կարևոր են բիզնեսի հիմնական պրոցեսները, մարդկանց, ֆինանսները, մարքեթինգն և վաճառքները արդյունավետ կառավարելու համար։

Ու՞մ համար է դասընթացը

Ի՞նչ ենք սովորելու

SMART Business Management դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն համապարփակ գիտելիքներ բիզնեսի արդյունավետ կառավարման առանցքային փուլերի մասին: Այս բիզնես կրթական ծրագիրը ներկայացնում է կառավարման ողջ պրոցեսը՝ ուսումնասիրելով բիզնեսի պլանավորման, կազմակերպման, հսկման և վերահսկման կարևորագույն պրոբլեմներն ու դրանց լուծման եղանակները։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես պետք է սահմանել SMART բիզնես նպատակներ, ինչպես կազմակերպել պրոցեսները, ինչպես հավաքագրել ճիշտ աշխատակիցների և առաջնորդնել նրանց, ինչպես կառավարել բիզնեսի ֆինանսները, մարքեթինգը, վաճառքներն ու հետվաճառքային սպասարկումը և, ի վերջո, ինչպես վերահսկել պրոցեսների արդյունավետությունն ու դրանցում ներգրավված աշխատակիցների կատարողականը։ Այս ամենը կյուրացվի ոչ միայն տեսական գիտելիքների, այլ նաև քուիզների, թիմային աշխատանքների, սիմուլյացիոն քեյսերի, JIT ռեսուրսների և կառավարման hackaton-ի միջոցով։

Կառավարման ֆունկցիաները

04 - Վերահսկում

Չափում/գնահատում ենք բիզնեսի/աշխատակիցների կատարողականն ու մշակում բարելավման քայլեր։

03 - Հսկում/Առաջնորդում

«Կառավարում» ենք աշխատակիցներին, մոտիվացնում, ուղղորդում ու նպաստում նրանց արդյունավետությանը։

01 - Պլանավորում

Որոշում ենք «վայրը», որում ընկերությունը ցանկանում է լինել ապագայում՝ վերլուծելով բիզնես միջավայրը, սահմանելով բիզնես նպատակները և մշակելով հստակ քայլերը։

02 - Կազմակերպում

Ապահովում ենք բիզնես պրոցեսների սահուն ընթացքը, աշխատակիցների կենտրոնացումը դեպի աշխատանքը և անձնակազմի կայունություն։

01
Պլանավորում

Որոշում ենք «վայրը», որում ընկերությունը ցանկանում է լինել ապագայում՝ վերլուծելով բիզնես միջավայրը, սահմանելով բիզնես նպատակները և մշակելով հստակ քայլերը։

02
Կազմակերպում

Ապահովում ենք բիզնես պրոցեսների սահուն ընթացքը, աշխատակիցների կենտրոնացումը դեպի աշխատանքը և անձնակազմի կայունություն։

03
Հսկում

«Կառավարում» ենք աշխատակիցներին, մոտիվացնում, ուղղորդում ու նպաստում նրանց արդյունավետությանը։

04
Վերահսկում

Չափում/գնահատում ենք բիզնեսի/աշխատակիցների կատարողականն ու մշակում բարելավման քայլեր։

Դասավանդվելու է 6 մոդուլ

Բիզնեսի կառավարման պատմությունը
Բիզնեսի հիմքը․ MOST մոդել
Բիզնեսի SMART նպատակների սահմանում

Ֆինանսական պլանավորման ցիկլը
3 հիմնական ֆինանսական հաշվետվություններ
Ֆինանսական էֆեկտիվության գնահատման ցուցանիշներ

Բիզնես պրոցեսների LEAN կառավարում
JIT պրոցեսների կառավարում
Որակի օպտիմիլացման KAIZEN և KANBAN մոդելներ

Իրավիճակային լիդերայնության կիրառությունը
Էյզենհաուրայի մատրիցայի կիրառությունը բիզնեսում
Մոտիվացիայի գործոնը բիզնեսի կառավարման մեջ

Կադրային GAP-ի գնահատում
Աշխատակիցների հավաքագում՝ «ճիշտ մարդիկ, ճիշտ տեղում»
Աշխատակիցների առաջնորդում, ուսուցում ու զարգացում

Դեմինգի ցիկլի կիրառությունը բիզնեսում
KPI-ների սահմանման BSC մոդել
Կատարողականի գնահատման գործիքակազմ

SMART բիզնես մենեջմենթ դասընթաց

Գիտե՞ք, թե ինչու է, որ

Իսկ ի՞նչ կլինի, եթե շարունակենք

Կսովորեք այն կառավարումը, որն օգնում է բիզնեսին դառնալ ավելի

Շահութաբեր

Դինամիկ

Առաջանցիկ

Մրցունակ

Արդյունավետ

Նորարական

Կարծիքներ

Մասնակից կազմակերպություններ

Դպրոցի մյուս կուրսերը

29%

Արտադրական բիզնեսի սեփականատերերը գրանցել են միջինում 18-29% արդյունավետության աճ «Պրոցեսների կառավարում» թեմայով թրեյնինգների մասնակցելու հետո։

38%

Այն բիզնեսի սեփականատերերը, ովքեր մասնակցել են ստրատեգիական պլանավորման դասընթացների, գրանցել են 29-38% վաճառքի աճ 1-3 տարվա ընթացքում։

17%

Կառավարման հմտությունները զարգացնելու թրեյնինգի մասնակցելուց հետո B2B բիզնեսի սեփականատերերը նվազեցրել աշխատակիցների հոսունության մակարդակը 9-17%-ով 1-2 տարվա ընթացքում։

Հաճախ տրվող հարցեր

Ովքե՞ր են SMART բիզնես մենեջմենթ դասընթացի մասնակիցները։
Դասընթացին մասնակցում են զանազան ծառայություններ մատուցող ու ապրանքներ արտադրող ու վաճառող ընկերությունների սեփականատերերը, գործադիր տնօրենները, կոմերցիոն տնօրենները ու ավագ ղեկավար պաշտոններ ստանձնած այլ անձինք։ Նրանց կարծիքներին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով։

Ի՞նչ ինդուստրիաներից են դասընթացի մասնակիցները։
Մենք աշխատել ենք բազմաթիվ ինդուստրիաների հետ, ինչպիսիք են առողջապահությունն ու էսթետիկ բշժկությունը, ներմուծումն ու դիստրիբուցիան, արտադրությունն ու մանրամեծածախ առևտուրը, HoReCa-ն, շինարարությունը, կառուցապատումը, բեռնափոխադրումն ու այլ ծառայություններ իրականացնող կազմակերպություններ։

Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը։
Դասընթացը սկսում ենք Ձեր ներկայիս գիտելիքները չափող նախնական գնահատման թեստով։ Այնուհետև ամեն դասին ներկայացվում է դասընթացի հերթական մոդուլը իր բոլոր բաժիններով։ Յուրաքանչյուր անցած մոդուլ ամրապնդում ենք ամենօրյա թեստերի, թիմային աշխատանքների, քեյսերի և JIT ռեսուրսների միջոցով։ Ընթացքում լինում է միջանկյալ քննություն, իսկ վերջում՝ ավարտական քննություն։

Ե՞րբ է սկսվում դասընթացը։
Դասընթացի մեկնարկը ներկայացված է SMART Business Management էջի «Մասնակցության պայմանները» ենթաբաժնում։ Եթե Ձեր հարցման պահին դասընթացն արդեն մեկնարկել է, լրացրեք հայտը մյուս դասընթացի մեկնարկի մասին տեղեկանալու համար և հետևեք էջի թարմացումներին։

Որքա՞ն է տևում SMART բիզնես մենեջմենթ դասընթացը։
Դասընթացը տևում է 9 շաբաթ/63 ժամ: Դասերն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ օր՝ 10։00-17։00։

Որտե՞ղ է անցկացվում դասընթացը։
SMART բիզնես մենեջմենթ դասընթացն անցկացվում է Manassian Business School-ի տարածքում՝ Արարատյան 82 հասցեում։

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել դասընթացին։
Դասընթացին գրանցելու համար ուղարկեք Ձեր տվյալները (անուն ազգանունը, կազմակերպության անվանումը, պաշտոնը, հեռախոսահամարը, էլ․ փոստը) ու կազմակերպության լոգոն Manassian Group-ի Viber-ին կամ WhatsApp-ին (374 95 230 230)։

Կարո՞ղ եմ գրանցվել դասընթացին գրանցման վերջնաժամկետից հետո։
Ո՛չ, անհրաժեշտ է գրանցվել դասընթացին մինչ վերջնաժամկետի ավարտը։

Որքա՞ն է դասընթացի գինը։
Դասընթացի գնին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ SMART Business Management էջի «Մասնակցության պայմանները» ենթաբաժնում։

Ի՞նչ եղանակով եք ընդունում վճարումները։
Վճարումը կարող եք կատարել որպես իրավաբանական կամ ֆիզիկական անձ։ Որպես իրավաբանական անձ վճարում կատարելու համար պետք է ուղարկեք կազմակերպության ՀՎՀՀ-ն հարկային հաշիվը դուրս գրելու համար, իսկ որպես ֆիզիկական անձ վճարելու դեպքում պետք է կապ հաստատեք մեզ հետ վճարման տվյալներն իմանալու համար։

Արդյո՞ք գործում է վճարման ճկուն համակարգ։
Այո, վճարումը կարող եք կատարել 2 մասով։ Վճարման առաջին մասը պետք է կատարեք մինչ դասընթացի մեկնարկը՝ Ձեր տեղն ամրագրելու համար, իսկ երկրորդ մասը՝ դասընթացի միջնամասում, որի մասին նախապես Ձեզ կտրվի գրաֆիկ։

Արդյո՞ք կատարում եք գումարի ետ վերադարձ։
Ո՛չ, սովորաբար գումարի ետ վերադարձ չենք կատարում ։

Արդյո՞ք ստանալու եմ հավաստագիր մասնակցելով դասընթացին։
SMART բիզնես մենեջմենթ դասընթացի յուրաքանչյուր մասնակից ստանում է հավաստագիր, եթե հաճախում է դասերին, ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն խմբային քննարկումների ու սիմուլյացիոն քեյսերի ընթացքում, ու հաջողությամբ հանձնում է թեստերը, միջանկյալ ու ավարտական քննությունները։

Ի՞նչ կարգավիճակ եմ ստանալու ավարտելով դասընթացը։
SMART բիզնես մենեջմենթ դասընթացը հաջողությամբ ավարտելով կարող եք ստանալ դպրոցի շրջանավարտի կարգավիճակ։ Որպես Manassian Business School-ի շրջանավարտ՝ հնարավորություն եք ստանում օգտվել դպրոցի օգտակար ռեսուրսներից ու շարունակել կրթվել։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն