Առաջին անգամ եմ մասնակցում դասընթացի, որտեղ շատ մանրամասն ու հանգամանալից բացատրվեց ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ընթացքում օգտագործել եմ դասընթացից ստացած գիտելիքները և ստացել եմ շատ դրական արդյունքներ:
Առաջին անգամ եմ մասնակցում դասընթացի, որտեղ շատ մանրամասն ու հանգամանալից բացատրվեց ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ընթացքում օգտագործել եմ դասընթացից ստացած գիտելիքները և ստացել եմ շատ դրական արդյունքներ:
Հիմնադիր տնօրեն
Վերլուծելով ինֆորմացիան հասկանում ես՝ ինչքան թույլ օղակներ կա, որոնց մասով պետք է աշխատանքներ տարվեն, նաև հասկանում եմ ինքս ինչքան աշխատանք ունեմ կատարելու սեփական հմտությունների վրա։ Դասընթացը մեծ հայելի էր, որ ցույց տվեց պատկերացրածի և իրականության մեծ տարբերությունը։
Հիմնադիր
Ընդհանուր առմամբ լավ և պրոդուկտիվ է ամեն ինչ, դասական տեսաբանների և մասնագետների փորձի ու մտքերի վրա հիմնված։
Հիմնադիր Տնօրեն
Երկու առավելություն եմ առանձնացրել ինձ համար՝ նոր գիտելիքների կիրառում բիզնեսում, բիզնես պրոցեսների ավելի լավ վերահսկման մեխանիզմներ, որոնք կարող ենք ներդնել բիզնեսում և ծանոթություն պարոն Մանասյանի և մնացած մասնակիցների հետ։
Հիմնադիր տնօրեն
Շնորհակալություն լավ դասընթաց լավ միջավայրում և հաճելի մարդկանց հետ ստեղծելու համար։
Փոխտնօրեն
Կարծիքս շատ դրական է։ Այն ամենը, ինչ ստանում ես էստեղ պետք է կիրառել սեփական բիզնեսում անկախ բիզնեսի տեսակից։
Հիմնադիր
Անչափ շնորհակալ եմ տրված գիտելիքի համար, որը նպատակաուղղված է դառնալ փորձ։ Տեսնում եմ Ձեր ոգեշնչող նվիրվածությունը Ձեր աշխատանքին։ Ձեր աշխատելաոճում երևում է, որ ունեք առաքելություն։
Հիմնադիր
Հաջողված պրոյեկտ է՝ լավ ու ճիշտ նախաձեռնություն։ Շնորհակալ եմ Ձեր փոխանցած գիտելիքների և ստեղծած լավ միջավայրի համար։ Բացի սովորելուց, այս կուրսում նաև ձեռք եմ բերել լավ ընկերներ։
Տնօրեն
Շնորհակալություն Հայաստանում բիզնեսը կրթելու Ձեր աշխատանքի համար։ Շատ հաճելի ու պրոդուկտիվ ժամանակ անցկացրեցինք Ձեր դպրոցում։ Ցանկանում եմ Ձեզ լիքը-լիքը ուսանողներ ունենալ ու կրթել բիզնեսը։
Համահիմնադիր
Շատ հետաքրքիր դասընթաց էր։ Բոլոր խմբակիցները շատ լավն են։ Պարոն Մանասյանն իրոք կարողանում է խելացի ու լավ մարդկանց հավաքել մի վայրում ու դասերն անցկացնել կոմֆորտ միջավայրում։ Ստացանք մեծ գիտելիքներ բիզնեսի կառավարման վերաբերյալ։
Տնօրեն
Նորագույն մտքերին և հայտնի գործարարների փորձին ծանոթանալով հնարավորություն ունեցանք էլ ավելի խորը գնահատել մեր կազմակերպության ներկայիս վիճակը և պատկերացում կազմել բացթողումների և խնդիրների վերաբերյալ։
Տնօրեն
Հիմնելով բիզնես կրթության առաջնահերթության վրա Մանասյան բիզնեսը դպրոցը կարողանում է Հայաստանում ստեղծել մի միջավայր, որտեղ գործարարները ոչ միայն աշխատում են սեփական փորձի շնորհիվ, այլ կարողանում են կրթվել ու կատարելագործվել։
Գործադիր տնօրեն
Ինձ համար շատ արդյունավետ ամիսներ են եղել շնորհիվ այս կառավարման դասընթացի։ Ես դեռ կմասնակցեմ այլ դասընթացների, և կարծում եմ՝ դա կլինի իմ վստահությունը, որը կլինի Ձեր բիզնես դպրոցի նկատմամբ։
Հիմնադիր տնօրեն
Հետաքրքիր և ուսուցողական դասընթացներ էին։ Շնորհակալություն հետաքրքիր մտքերի և գաղափարների համար։
Համահիմնադիր
Այս դասերի շնորհիվ կարողացա ավելի համակարգված ու պրոֆեսիոնալ մոտենալ իմ աշխատանքին ու աշխատակիցներին։ Կարծիքս բավականին բարձր է նաև Ձեր անձի հանդեպ՝ նկատեցի դիմացին լսելու Ձեր համբերատարությունը և դիպուկ պատասխանելու ունակությունը։
Սեփականատեր
Դասընթացից ստացա կարևոր գիտելիքներ, որը ինձ թույլ տվեց էլ ավելի գրագետ աշխատել։ Կազմակերպությունում արել եմ մի քանի փոփոխություններ, որոնք ևս դրական արդյունք տվեցին։
Տնօրեն
Բարձր մակարդակով կազմակերպված դասընթացներ, բարձր ինտելեկտով մարդ, ումից կարելի է շատ բաներ սովորել։ Բարձր եմ գնահատում Հայկ Մանասյանի և դպրոցի դերը բիզնես միջավայրը Հայաստանում ավելի գրագետ դարձնելու մեջ։
Հիմնադիր
Սովորելու, կրթվելու մթնոլորտը նպաստում է նորը վերցնելուն: Իսկ ամենակարևորը նորի մատուցումը արվում է շատ թեթև և ընկալելի ֆորմատով:
Տնօրեն
Դասընթացը շատ պրակտիկ էր՝ լի եղած դեպքերի և մեթոդների վերլուծությամբ։ Հնարավորություն ունեցանք network ստեղծել հաջողակ մարդկանց հետ։
Տնօրեն
Դասընթացի կառուցվածքը շատ լավն է։ Մասնակիցը հնարավորություն է ստանում ստանալ համակարգված գիտելիք։ Տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ շփումը հնարավորություն է տալիս լրացուցիչ գիտելիքներ ստանալ դասընթացի շրջանակներում, ինչպես նաև քննարկել կառավարչական բնույթի խնդիրներ։
Տնօրեն
Ինձ համար շատ հետաքրքիր և կարևոր էր այցելել Ձեր կրթական համալիր։ Շնորհակալ եմ թե՛ Ձեր մոտեցման, թե՛ Ձեր կազմակերպման համար։ Միանշանակ խորհուրդ կտամ այցելել ու ինքնակրթվել։ Ձեր հետ հետաքրքիր է։
Տնօրեն
Ինֆորմացիան շատ հագեցած էր։ Դասընթացը շատ արագ և ընկալելի էր անցնում՝ անկախ ժամանակային առումով երկար լինելուց։ Ընթացիկ թեստերը օգնում էին վերանայել դասերը։
Տնօրեն
Հիմնովին ուսումնասիրեցինք բիզնեսի կառավարման պրոցեսը։ Դիտարկեցինք նրբությունները, որոնց այսքան ժամանակ ուշադրություն չէինք դարձրել, բայց դրանք այն խնդիրների առաջացման պատճառներն էին, որոնք ունենում ենք բիզնեսում։
Տնօրեն
Խորհուրդ կտամ բոլոր բիզնեսի կառավարիչներին մասնակցել այս դասընթացին։ Սովորած գիտելիքներն արդեն կիրառում ենք, ու արդյունքները տեսանելի են։
Սեփականատեր
Շնորհակալ եմ՝ առաջինը մոտեցման ու մատուցման համար, երկրորդը՝ ոչ կրկնվող, յուրահատուկ դասընթացի համար։
Վաճառքների տնօրեն
Պրն Մանասյանը կարողացավ ոչ միայն հետաքրքիր ու հագեցած անցկացնել դասընթացը, այլ նաև ստեղծեց շատ լավ ընկերական մթնոլորտ։
Ֆինանսական տնօրեն
Շնորհակալություն եմ հայտնում «Բիզնեսի SMART Կառավարում» դասընթացի համար։ Շատ հագեցած ծրագիր էր։
ՄՌ տնօրեն
Շատ ինֆորմատիվ և արդյունավետ էր պարոն Մանասյանի դասընթացը։ Շատ լավ է ամեն ինչ բացատրում ու հարցերին մանրակրկիտ պատասխանում է։
Հիմնադիր
Շնորհակալ եմ շատ պարոն Մանասյան ջան ու շատ ուրախ եմ, որ Ձեզ ճանաչեցի։ Մեր ամեն դասը եղել է յուրահատուկ, ունեցել ենք շատ հետաքրքիր քննարկումներ։ Կարևորը ստացա այն գիտելիքները, որը շատ կարևոր է այս ոլորտում։
Տնօրեն
Կարծիքս բավականին բարձր է։ Գիտելիքներով հագեցած պրոցես էր, որը բիզնեսը կառավարելու մեջ կարող է տալ բավականին օգուտ։ Այս դասընթացը տվեց նաև մարդկանց հետ ճիշտ շփվելու, հաղորդակցվելու մեթոդներ։
Սեփականատեր
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։