Կադրային աջակցություն

Մրցակցային միջավայրում ճիշտ կադր գտնելը կարևոր է Ձեր բիզնեսի հաջողության համար։ Հավաքագրման հնացած մեթոդները ժամանակատար և ծախսատար են։ Կադրերի սխալ հավաքագրումը նվազեցնում է բիզնեսի կատարողականը և բացասաբար անդրադառնում թիմի մոտիվացիայի վրա։

Միևնույն ժամանակ շատ տաղանդավոր անհատներ դժվարանում են գտնել իրենց հմտություններին և նպատակներին համապատասխան աշխատանք:

Կադրային աջակցության կենտրոնն առաջարկում է երկկողմանի լուծում՝ թե՛ գործատուների, թե՛ դիմորդների համար:

Ինչո ՞ւ օգտվել կադրերի հավաքագրման ծառայությունից

Manassian Group բիզնես խորհրդատվական և կրթական կենտրոնը ներկայացնում է կադրային աջակցության հատուկ հարթակ, որը գնահատում է բիզնեսի կադրային կարիքներն ու հավաքագրում համապատասխան կադր՝ կիրառելով թեկնածուների գնահատման խիստ համակարգ: 
Հավաքագրման գործընթացն իր մեջ  ներառում է անհատական հատկանիշների, IQ-ի, մասնագիտական գիտելիքների գնահատում և ապահովում առավել որակավորված մասնագետների ընտրություն։ Նման մոտեցումը ոչ միայն խնայում է Ձեր ժամանակն ու ռեսուրսները, այլ նաև մեծացնում կազմակերպության կոնկրետ կարիքներին և մշակույթին առավելագույնս համապատասխանող թեկնածու գտնելու հավանականությունը:

Գործատուի անկյուն

Դիմորդի անկյուն

Կադրերի հավաքագրման գործընթացը

01

Հայտի ընդունում

02

Հաստիքի պրոֆայլի մշակում

03

Թեկնածուների հավաքագրում

04

Դիմորդների դասակարգում

05

Մասնագիտական թեստավորում

06

Թեկնածուի ընտրություն

Մեզ դիմելու առավելությունները

Անհատականեցված
մոտեցում

Մենք խորհրդակցում ենք բիզնեսի պատասխանատու անձի հետ, քննարկում բիզնեսի տեսլականը, առաքելությունն ու նպատակները ու մշակում բիզնեսին համապատասխան հավաքագրման ստրատեգիա։ Ինչպես նաև հստակեցնում ենք թեկնածուների անհատական տեսլականն ու նպատակները, որպեսզի որոշենք որքանով են թեկնածուն համապատասխանում բիզնեսին, կամ բիզնեսը թեկնածուին։

Ժամանակի և ռեսուրսների օպտիմալացում

Մենք ինքերս ենք իրականացնում կադրային աջակցության ամբողջ պրոցեսը և արդյունքում օգնում բիզնեսներին խնայել այդքան թանկ ժամանակն ու կենտրոնանալ բիզնեսի ներքին գործառնությունների վրա։ Իսկ դիմորդները խնայում են հայտարարություններն ուսումնասիրելու, անընդհատ CV-ն փոփոխելու և դիմումների վրա վատված ժամանակը։

Գործատուների ու դիմորդների լայն բազա

Կադրային աջակցության մեր կենտրոնը բազայում առկա են պասիվ ու ակտիվ դիմորդներ, որոնք դասակարագված են ըստ իրենց փորձառության ու մասնագիտացման մակարդակի, ինչն էլ օգնում է առաջարկել բիզնեսին համապատասխան թեկնածուի։ Միևնույն ժամանակ տալիս ենք դիմորդներին իրական հնարավորություն անցնել աշխատանքի մեր 500+ գործընկեր կազմակերպություններում։

Հաճախ տրվող հարցեր

Այն սպեցիֆիկ պլատֆորմ է, որն օգնում է հայաստանյան բիզնեսներին բավարարել առկա որակյալ կադրային պահանջարկը: Մենք օգնում ենք բիզնեսներին լուծել որակյալ կադրային ռեսուրսների սակավության խնդիրը։

Մենք աշխատում ենք 4 ուղղությամբ՝ TOP մենեջմենթ, վաճառք, մարքեթինգ և սպասարկում։ Հաստիքների ամբողջական ցանկը կարող գտնել էջի «Գտեք լավագույն աշխատակիցներին Ձեր կազմակերպության համար» հատվածում։

Ի տարբերություն ավանդական հավաքագրման կազմակերպությունների, մեր կադրային աջակցության ծառայությունն առաջարկում է խիստ պրակտիկ ու անհատական մոտեցում: Մենք խորապես ուսումնասիրում ենք Ձեր բիզնեսը, արժեքները և փորձում գտնել Ձեր «իդեալական» թեկնածուին։

Հայտ գործատուների համար
Հայտ Աշխատանք փնտրողների համար

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն